...

Սեպտեմբերի 2-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 2-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 2-4-ին հնարամիտ կլինեք, կարողությունները կաճեն, փիլիսոփայական մոտեցում կցուցաբերեք: Գաղափարներ շատ կունենաք: Կուրախացնեն հարազատների, կոլեգաների հետ շփումներն ու հաճախակի ուղևորությունները: Լավ ժամանակ է կարևոր ինֆորմացիա ստանալու, ուսման համար: Արտերկրի հետ կապված հաջող գործեր են սպասվում:

5-8-ին՝ խնդիրներ աշխատավայրում: Գործերի կանգ: Նույնիսկ փոքրիկ արդյունքի համար մեծ ուժերի և համբերատարության կարիք կլինի: Ծանրաբեռնվածության հետևանքով առողջությունը կթուլանա: Ինքնավստահ չեք լինի:

Ցուլ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու շրջան է: 2-4-ին՝ բիզնեսի գործերի հանդեպ լավատեսական հայացք: Ֆինանսական վիճակի բարելավում: Լավ կընթանան ֆինանսական գործերը, հարկերի ու վարկերի հետ կապված գործերը: Հաջող գնումներ կանեք:

5-8-ին ինքնավստահ չեք լինի, անհանգիստ կլինեք, խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք: Թղթաբանական քաշքշուկի մեջ կհայտնվեք: Հստակ ծրագրերի ու հեռանկարների բացակայություն: Խնդիրներ սիրելիների հետ հարաբերություններում:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրությունը: 2-4-ին՝ հաջողություններ գործերում, անձնական նախաձեռնություններում: Կհետաքրքրվեք բարոյական ու հոգևոր արժեքներով, կհետևեք դրանց: Նոր գիտելիքներ կստանաք: Հեղինակության աճ, ճանաչման կհասնեք:

5-8-ին ամբիցիաները կուժեղանան, աշխատանքի մեջ գերազանցության հասնելու ձգտում կունենաք: Ղեկավարությունը ձեզ մեծ պահանջներ կներկայացնի: Գործնական ու մասնագիտական ծանր պարտականությունները կարող են հակասել անձնական ու ընտանեկան հետաքրքրություններին:

Խեցգետին

Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 2-4-ին՝ ինտուիցիայի աճ, լավ կհասկանաք ուրիշների արարքների դրդապատճառները: Առատաձեռն կլինեք, կձգտեք օգնել կարիքավորներին: Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում: Հանգստանալու, ձեզանով զբաղվելու, հին գործերը կարգի բերելու հնարավորություն կունենաք:

5-8-ին՝ սահմանափակումներ հանդիպումների, բանակցությունների, ուղևորությունների ժամանակ: Կռահող ու ինքնավստահ չեք լինի: Անհրաժեշտ աջակցության բացակայություն: Դժվարություններ արտերկրի հետ կապված գործերում:

Առյուծ

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 2-4-ին անձնական ծրագրերն ու ցանկություններն իրագործելու նոր, անսովոր հնարավորություններ կընձեռվեն: Կընդլայնեք ընկերների, կազմակերպությունների հետ կապված գործերը: Կրթության, մշակույթի, քաղաքականության հետ կապված մարդկանց հետ ընկերություն կհաստատեք: Լավ լուրեր ու առաջարկներ կստանաք:

5-8-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում, բիզնեսում, առևտրի մեջ, հարկերի հետ կապված գործերում: Վատ օրեր են ֆինանսական սպեկուլյացիաների, պարտքով գումար վերցնելու համար: Ֆինանսական կախվածության մեջ կհայտնվեք:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 2-4-ին փառասեր կլինեք, գովեստի խոսքեր կփնտրեք: Հնարավոր են մասնագիտական ձեռքբերումներ: Բարյացակամ վերաբերմունք ղեկավարությունից ու ազդեցիկ մարդկանցից: Ուղևորություններից կամ արտասահմանցիներից շահ կունենաք: Հաջողություններ քաղաքական ու հասարակական գործերում:

5-8-ին սեփական գաղափարներն արտահայտելիս չափից դուրս ինքնավստահ ու համառ լինելը, ուրիշի կարծիքը չընդունելը կարող են կոնֆլիկտների, հարաբերությունների ավարտի հանգեցնել: Դժվարություններ համագործակցելիս և իրավաբանական գործերում:

Կշեռք

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 2-4-ին կհետաքրքրվեք փիլիսոփայությամբ, բարձրագույն կրթությամբ, ճամփորդություններով և այդ ոլորտներում գործունեությամբ: Ստեղծագործական աճ: Հանդիպումներ ազդեցիկ ու կարևոր մարդկանց հետ: Հաջող գործեր արտասահմանցիների հետ: Ձեզ հետաքրքրող ոլորտներում առաջընթաց կունենաք:

5-8-ին հնարավոր է ինքնավստահ չլինեք, ստիպված լինեք ծանր ու ձեզ համար անպիտան գործերով զբաղվել: Անուշադրությունը աշխատանքի մեջ սխալների պատճառ կդառնա: Խուսափեք ծանրաբեռնվածությունից:

Կարիճ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 2-4-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն, ինչը կօգնի բիզնեսում: Հաջողություններ համատեղ բիզնեսում կամ ընդհանուր գումարն օգտագործելիս: Հարկերի, վարկերի հետ կապված հաջող գործեր:

5-8-ին՝ նորությունների և նոր կապերի փնտրտուք, միաժամանակ հակված կլինեք դիմադրել փոփոխություններին: Ինքնավստահ չեք լինի: Շահի հասնելու համար պիտի մեծ ջանքեր գործադրեք ու շատ համբերատար լինեք:

Աղեղնավոր

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 2-4-ին բարի ու հոգատար կլինեք ուրիշների հանդեպ, կամ էլ հակառակը՝ շրջապատողները ձեր հանդեպ բարյացակամ կլինեն: Ներդաշնակ հարաբերություններ: Հաջողություններ, առաջխաղացում հասարակական գործերում: Կոլեկտիվում ձեր հեղինակությունը կաճի: Արտաքին պայմանները բարենպաստ կլինեն, իրադարձությունները ձեր ուզածով կզարգանան:

5-8-ին՝ մեծ ամբիցիաներ: Սկզբունքներին կուրորեն և չարդարացված կերպով հետևելը կարող է կոնֆլիկտների հանգեցնել: Կպայքարեք գերազանցության հասնելու, բիզնեսում ու մասնագիտության մեջ բարձր դիրքի համար: Գործերը կարգելակվեն ընտանեկան խնդիրների պատճառով:

Այծեղջյուր

Ինքնավստահ ու լավատես կլինեք, կձգտեք ընդլայնել ձեր հնարավորությունները: 2-4-ին՝ լավ հնարավորություններ աշխատավայրում, աշխատանքային պայմանների բարելավում: Կոլեգաների հետ հարաբերություններում լավ մթնոլորտ կիշխի: Հնարավոր է կրթություն ստանաք կամ որակավորումը բարձրացնելու նպատակով ուղևորության մեկնեք: Հնարավոր է բուժվեք:

5-8-ին անհանգիստ կլինեք, չեք ուզենա ընդունել ուրիշների գաղափարները: Ձգձգումներ հանդիպումների, ուղևորությունների ժամանակ, ապրանք առաքելիս ու ստանալիս: Ակտիվության արգելակում: Վատ փոխհասկացողություն կարևոր մարդկանց հետ:

Ջրհոս

Փոփոխությունների սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 2-4-ին լավատես և ուրախ կլինեք: Անձնական ծրագրերի իրագործում: Հետաքրքիր միջոցառումների մասնակցելու հրավեր կստանաք: Ռոանտիկ հարաբերություններում մեծ հնարավորություններ: Երեխաներին նրանց համար կարևոր գործերում օգնելու հնարավորություն կունենաք: Լավ փոփոխություններ ընտանիքում, ընտանեկան բարեկեցություն:

5-8-ին՝ կասկածամտություն, ինքնավստահ չեք լինի: Ընտրության բարդ պահեր: Տնային խնդիրներ: Խնդիրներ համատեղ բիզնեսում:

Ձկներ

Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Կախված կլինեք ուրիշներից: 2-4-ին ընտանեկան գործերում կհետևեք ավանդույթներին, ինչի շնորհիվ հարաբերություններում ներդաշնակություն կլինի: Հետաքրքիր միջոցառումներ տանը: Լավ փոփոխություններ ընտանիքում, ընտանեկան բարեկեցություն:

5-8-ին ինքնավստահ չեք լինի: Շրջապատողները ձեր հանդեպ շատ պահանջկոտ կլինեն: Չեք ուզենա համագործակցել: Վատ օրեր են պայմանագրեր ու համաձայնություններ կնքելու համար: Փոփոխություններին դիմադրելու հակվածություն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   351 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ