Խոյ
Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Կախվածության մեջ կհայտնվեք ուրիշներից: 30-2-ին հաջող հանդիպումներ ու ծանոթություններ են սպասվում, որոնք համագործակցության, հետաքրքիր հարաբերությունների կհանգեցնեն:
3-5-ին լավ տրամադրություն կունենաք, հարաբերություններում լավ փոփոխություններ կսպասեք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Գեղեցիկի ու ներդաշնակի հանդեպ զգայուն կլինեք: Համատեղ ֆինանսական գործերի լավ արդյունքներ:
6-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:
Ցուլ
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 30-2-ին ճիշտ ծրագրելու, ինքնավստահության, գաղափարները կյանքի կոչելու ունակության շնորհիվ գործերում հաջողություններ կարձանագրեք:
3-5-ին հեշտությամբ հարաբերություններ կհաստատեք, հուսալի գործընկեր կամ զուգընկեր գտնելու հնարավորություն կունենաք: Լավ լուրեր ընկերներից կամ կազմակերպություններից:
6-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Երկվորյակ
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 30-2-ին համառ կլինեք ձեր գաղափարներն արտահայտելիս: Խոստումներ շատ կլինեն: Հասարակական կապերի ընդլայնում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
3-5-ին՝ պրակտիկ ու մասնագիտական գործերի բարելավում: Աշխատանքի մեջ լավ արդյունքների ակնկալիք: Կբարելավեք հարաբերությունները ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ:
6-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր կլինեք սեփական առողջության հանդեպ:
Խեցգետին
Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 30-2-ին տանը կարևոր հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Տնային խնդիրների լուծման հետ կապված նոր ծրագրեր կունենաք: Ակտիվ շփումներ հարազատների և հարևանների հետ:
3-5-ը բարենպաստ օրեր են: Հնարավոր է առաջընթաց բիզնեսում, ֆինանսական ու հասարակական գործերում: Փոխհասկացողություն կարևոր մարդկանց հետ: Հաջող կոմերցիա արտերկրում: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:
6-ին բարձր տրամադրություն կունենաք: Ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:
Առյուծ
Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 30-2-ին՝ մեծ ինքնավստահություն սեփական գաղափարներն արտահայտելիս: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ հանդիպումներ իշխանություն ունեցող մարդկանց հետ:
3-5-ին զգայուն ու հուզական լինելը կօգնի հարաբերություններում շահի և ձեր ուզածին հասնել: Լավ փոփոխություններ ընտանիքում, տանը: Առաջընթաց բիզնեսում:
6-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:
Կույս
Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 30-2-ին ֆինանսական գործերով շահավետ բանակցություններ կանցկացնեք և ուղևորություններ կկատարեք: Կօգնեք հարազատներին ֆինանսական գործերում:
3-5-ին հանգիստ, խաղաղ տրամադրություն կունենաք: Հարաբերություններում ու բիզնեսում պատասխանատվության մեծ զգացում կցուցաբերեք: Պիտանի ծանոթություն, կամ էլ կվերականգնեք հին գործնական կամ ռոմանտիկ հարաբերությունները:
6-ին՝ ակտիվ շփումներ հարազատների ու կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
Կշեռք
Շարունակվում է Կշեռքի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 30-2-ը հաջող օրեր են: Ակտիվ ու ինքնավստահ կլինեք, հեղինակությունը կաճի: Հաջողակ կլինեք, կամ էլ աջակցություն կստանաք: Արտերկրի հետ կապված գործերի հաջող ընթացք:
3-5-ին գեղեցիկի զգացումն ու պրակտիկ հոտառությունը կօգնեն հաջողությունների հասնել առևտրի, բիզնեսի մեջ: Աշխատավայրում դիրքերի կայունացում: Խնայելու հնարավորություն կլինի: Ֆինանսական գործերի հաջող ընթացք:
6-ին ակտիվ կլինեք նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Կարիճ
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 30-2-ին անսպասելիորեն կարևոր ինֆորմացիա կստանաք: Պիտանի ծանոթություններ կհաստատեք, կամ էլ հեշտությամբ վերջ կտաք անպիտան կապերին: Բարդ իրավիճակներից գլուխ հանելու և ձեզ համար կարևոր մի բան գտնելու հնարավորություն:
3-5-ին՝ ռոմանտիկ ու գործնական հարաբերությունների ամրապնդում: Հարաբերություններում ու բիզնեսում պատասխանատվության մեծ զգացում: Համակրանք առաջացնելու կարողություն: Հին ցանկությունների իրագործման հնարավորություն կլինի:
6-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:
Աղեղնավոր
Բոլոր գործերում նորի ձգտում կունենաք, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 30-2-ին ինքնավստահ ու համառ կլինեք ձեր գաղափարներն արտահայտելիս: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ առաջարկներ կստանաք:
3-5-ին հանգիստ, խաղաղ վիճակ կլինի, կնվազեն ընտանիքի ու տան հետ կապված հոգսերը: Կարևոր հանդիպումներ տանը:
6-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կօգնեն շեղվել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Գերզգայուն ու հուզական կլինեք:
Այծեղջյուր
Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 30-2-ին պրակտիկ գործերում ինքնավստահություն ձեռք կբերեք: Հաջող հանդիպումներ ու բանակցություններ կարևոր մարդկանց հետ: Նախաձեռնող կլինեք:
3-5-ին հեշտությամբ նոր ու շահավետ հարաբերություններ և կապեր կհաստատեք: Հարազատների հետ հարաբերությունների բարելավում, աջակցություն ընկերներից: Հասարակական կամ կոլեկտիվի գործերին մասնակցությունից ձեզ համար շահի հասնելու հնարավորություն կունենաք: Բիզնեսի գործերով հաջող ուղևորություններ կկատարեք:
6-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Ջրհոս
Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 30-2-ին լավ կընթանան արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերը: Կհանդիպեք հեղինակավոր մարդկանց հետ, խոստումներ կամ աջակցություն կստանաք:
3-5-ին՝ հաջողություններ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Առաջընթաց մասնագիտական գործերում: Կոնկրետ, պրակտիկ աջակցություն իշխանություն ունեցող անձանցից:
6-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:
Ձկներ
Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 30-2-ին՝ մեծ ինքնավստահություն գործերում, կռահող կլինեք: Հաջողություններ համատեղ գործերում, հարկերի և վարկերի հետ կապված գործերում:
3-5-ին ինքնավստահ կլինեք: Գեղեցկության ու ներդաշնակության զգացումը հարաբերությունների զարգացման և ամրապնդման կբերի: Հեշտությամբ կշփվեք ազդեցիկ մարդկանց հետ: Հաջողություններ արտերկրի հետ կապված գործերում:
6-ին բարձր տրամադրություն կունենաք, սկզբունքային կլինեք: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Լուրեր հեռվից: