...

Սեպտեմբերի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 4-5-ին անցած շաբաթվա նման հաջողություններ են սպասվում ֆինանսական գործերում, գնումների ժամանակ, կատարած աշխատանքի դիմաց էլ կվարձատրվեք:

6-10-ը հաջող օրեր են: Լավ հարաբերություններ կոլեգաների, ընկերների հետ: Աշխատավայրում գործերի բարելավում, կլավանան նաև ֆինանսական գործերը: Հնարավոր է նվերներ ստանաք:

Ցուլ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 4-5-ին անցած շաբաթվա նման լավատեսական տրամադրություն կունենաք: Անձնական գործերում հաջողություններ են սպասվում: Հաճելի հանդիպումներ թանկագին մարդկանց հետ: Լավ առաջարկներ կստանաք: Կարևոր մարդկանց կողմից հավանության կարժանանաք:

6-10-ը բարեհաջող օրեր են: Անձնական հեղինակության աճ: Ուրախության պահեր, հաջողակ կլինեք: Կմասնակցեք հաճելի միջոցառումների:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա հետաքրքրությունը ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 4-5-ին՝ անցած շաբաթվա նման ընտանիքում գործերի անսպասելի բարելավում, լավ նորություններ, հաճելի հանդիպումներ տանը: Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում:

6-10-ը ընտանիքի համար հաջող օրեր են լինելու, հարազատների հետ ուրախ հանդիպումներ կունենաք: Անսպասելի հրավերներ, հաջողության պահեր:

Խեցգետին

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 4-5-ին անցած շաբաթվա նման լավ հանդիպումներ ու նորություններ են սպասվում: Հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ կլինեն: Կազմակերպությունների հետ շահավետ հարաբերություններ կհաստատեք:

6-10-ին՝ հաջող ու խոստումնալից հանդիպումներ, աջակցություն ընկերներից ու կազմակերպություններից, հաջողակ կլինեք ուղևորությունների ժամանակ, ռոմանտիկ ծանոթություններ: Լավ նորություններ:

Առյուծ

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 4-5-ին անցած շաբաթվա նման հաջողություններ են սպասվում պրակտիկ գործերում, բիզնեսում, ֆինանսական գործերում: Լավ գնումներ կանեք:

6-10-ը հաջող օրեր են: Աջակցություն կստանաք, ճանաչման կհասնեք, նվերներ կստանաք: Ֆինանսական գործերի լավ ընթացք: Օգտակար նախաձեռնություն բիզնեսում: Իրական շահի կհասնեք:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը: 4-5-ին անցած շաբաթվա նման լավատեսական տրամադրություն կունենաք, աջակցություն կստանաք ազդեցիկ մարդկանցից: Արտասահմանից լավ լուրեր են սպասվում, արտերկրի հետ կապված գործերի բարելավում:

6-10-ին՝ բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից, լավ առաջարկներ: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Հնարավորությունների ընդլայնում, հեղինակության աճ:

Կշեռք

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 4-5-ին անցած շաբաթվա նման կռահող կլինեք, ուժեղ ինտուիցիա կունենաք: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կլինի: Հաջողություններ համատեղ բիզնեսում:

6-10-ին հաջողակ կլինեք: Համատեղ գործերի հաջող արդյունքներ, վարկերի հետ կապված հաջող գործեր: Ուրիշների մասին հաջողությամբ հոգ տանելու հնարավորություն կունենաք:

Կարիճ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 4-5-ին անցած շաբաթվա նման կշարունակեք հարաբերություններ հաստատել ազդեցիկ անձանց հետ: Շրջապատողների կողմից բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք:

6-10-ը հաջող օրեր են: Ուրիշների հանդեպ մեծահոգի և ուշադիր կլինեք: Ձեր նոր նախաձեռնությունները աջակցություն կստանան ազդեցիկ մարդկանց կողմից: Կարևոր անձանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Արտերկրում համագործակցության փնտրտուք:

Աղեղնավոր

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 4-5-ին անցած շաբաթվա նման լավատես կլինեք: Լավ ձեռքբերումներ աշխատավայրում: Ազդեցիկ անձանց կողմից հավանության կարժանանաք: 

6-10-ին՝ հաջողություններ, առաջխաղացում մասնագիտական գործերում, կարիերայում, աշխատանքի մեջ: Կարևոր նպատակի, գործերում էլ կարևոր արդյունքի կհասնեք: Հաջող հարաբերություններ ղեկավարության հետ:

Այծեղջյուր

Ինքնավստահ կլինեք, կձգտեք ընդլայնել ձեր հնարավորությունները: 4-5-ին անցած շաբաթվա նման հաջողություններ են սպասվում հասարակական գործերում, ճանաչման կհասնեք, կուրախացնեն սիրելի ու հարազատ մարդիկ: Գիտելիքների ու կարողությունների շնորհիվ կընդլայնեք հնարավորությունները: 

6-10-ը լավ օրեր են: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Աջակցություն ազդեցիկ անձանցից կամ կազմակերպություններից: Հաջողություններ սիրո մեջ: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Ջրհոս

Փոփոխության ու ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 4-5-ին անցած շաբաթվա նման տանը գործերի բարելավում է սպասվում, ընտանիքում լավ փոփոխություններ կլինեն, հետաքրքիր միջոցառումներ ու հանդիպումներ տեղի կունենան: Ընտանեկան բյուջեի բարելավում: 

6-10-ը լավ օրեր են, տանը հաջող փոփոխություններ տեղի կունենան: Ինքնավստահություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում, հնարավոր է՝ հարազատների հետ միասին վարվող բիզնեսում:

Ձկներ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 4-5-ին անցած շաբաթվա նման կշարունակվեն լավ համագործակցությունը, հաջողությունները ուսման մեջ և ուղևորությունների ժամանակ: Լավ տեղեկատվություն կստանաք: 

6-10-ը հաջող օրեր են: Ուրախություն հանդիպումներից և ուղևորություններից: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Լավ առաջարկներ կստանաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6005 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ