...

Սեպտեմբերի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 6-9-ին անսպասելիորեն հաջողակ կլինեք ֆինանսական գործերում ու բիզնեսում: Միաժամանակ 6-7-ին հնարավոր են հաջող հանդիպումներ ու բանակցություններ: Կհարթվեն ու կբարելավվեն ռոմանտիկ ու գործնական հարաբերությունները: Մասնակցություն կունենաք հասարակական գործերին:

11-12-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:

Ցուլ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 6-9-ին ինքնատիպ կլինեք: Անսպասելի հաջողություն: Կաճի հեղինակությունը, ճանաչում ձեռք կբերեք: Մեծ ազատության ծարավ: Անձնական ծրագրերն իրագործելու համար անակնկալ հնարավորություններ կստեղծվեն: 6-7-ին հաջողություններ են սպասվում աշխատանքի մեջ, պրակտիկ գործերում: Լավ առաջարկներ կստանաք, նաև աջակցություն ազդեցիկ անձանցից:

11-12-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 6-9-ին ներքին ձայնը կուժեղանա: Անսպասելի հաջողություն, որը թույլ կտա որոշ հին խնդիրներ լուծել: Ինքնավստահություն ձեռք կբերեք: Լավ փոփոխություններ ու նորություններ ընտանիքում: 6-7-ին լավատես, բարի կլինեք, կհասկանաք ուրիշներին: Ներդաշնակություն՝ հասարակական ու սիրային հարաբերություններում, արտասահմանցիների հետ շփումներում:

11-12-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր կլինեք սեփական առողջության հանդեպ:

Խեցգետին

Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 6-9-ին՝ ինքնատիպ մտածողություն ու վարք: Կհանդիպեք և ընկերական հարաբերություններ կհաստատեք հետաքրքիր մարդկանց հետ: Լավ լուրեր կստանաք: Հաջողակ կլինեք ընկերների ու կազմակերպությունների հետ կապված գործերում: 6-7-ին լավ փոփոխություններ կլինեն ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան բյուջեի բարելավում, գնումներ տան համար:

11-12-ին՝ բարձր տրամադրություն: Ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

Առյուծ

Այս շաբաթ կձգտեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 6-9-ը հաջող օրեր են: Հաջողակ կլինեք ֆինանսական ու մասնագիտական գործերում: Լավ ժամանակ է բիզնեսի ու ֆինանսական աջակցություն փնտրելու համար: 6-7-ին հաջողակ կլինեք կարևոր հանդիպումների ու բանակցությունների ժամանակ: Ծանոթություններ կհաստատեք կարևոր անձանց հետ: Օգնություն և աջակցություն:

11-12-ին ակտիվ կլինեք տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ են սպասվում տանը:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում դիրքերի ամրապնդում և անձնական զարգացման ծրագրում: 6-9-ին՝ ինքնատիպ վարք: Անձնական մեծ ազատության ծարավ: Ուժեր ու պոտենցիալ ձեռք կբերեք անձնական զարգացման համար: Անձնական ծրագրերն իրագործելու համար անսովոր հնարավորություններ կստեղծվեն: Միաժամանակ 6-7-ին հաջողություններ կունենաք աշխատանքի մեջ ու ֆինանսական գործերում: Լավ գնումներ:

11-12-ին շատ կշփվեք հարազատների ու գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Կշեռք

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 6-9-ին ինտուիցիան օգնության կհասնի բարդ իրավիճակներում, կօգնի լուծել խնդիրները: Անսպասելի հաջողություն: Ազատություն գործողություններում, որը թույլ կտա ընդլայնել փորձը կամ նորը ձեռք բերել: Հաջողություններ համատեղ բիզնեսում: 6-7-ին լավատես ու բարի կլինեք, կհասկանաք ուրիշներին: Ներդաշնակություն գործնական, հասարակական ու ռոմանտիկ հարաբերություններում:

11-12-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Կարիճ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 6-9-ին կմեծանա ճանաչումն ընկերների և կազմակերպությունների շրջանում: Նոր ու հետաքրքիր հարաբերություններ կհաստատեք, ռոմանտիկ արկածներ են սպասվում: Լավ նորություններ և առաջարկներ: 6-7-ին լավ փոփոխություններ կլինեն տանը: Բարյացակամ վերաբերմունք և աջակցություն կստանաք հարազատներից: Ուրախ միջոցառումներ՝ ընտանիքում:

11-12-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կստեղծվի:

Աղեղնավոր

Ծրագրերի իրագործման, դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 6-9-ին՝ լավ փոփոխություններ և անսպասելի հաջողություններ աշխատանքի մեջ, պրակտիկ գործերում: Անձնական նպատակներին հասնելու համար անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: Հաջողություններ քաղաքական ու հասարակական գործունեության մեջ: 6-7-ին հաջող հանդիպումներ և ուղևորություններ են սպասվում: Լավ առաջարկներ ազդեցիկ անձանցից:

11-12-ին ընտանեկան անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Այծեղջյուր

Ինքնավստահ ու լավատես կլինեք, կձգտեք ընդլայնել ձեր հնարավորությունները: 6-9-ին ինքնատիպ ու ստեղծագործող կլինեք, հավանական է անսպասելի հաջողություն: Հանդիպումներ են սպասվում հետաքրքիր մարդկանց հետ: Դրական փոփոխություններ կունենաք սիրելիի հետ հարաբերություններում: Ուրախություն՝ երեխաներից: 6-7-ին հաջողակ կլինեք ֆինանսական գործերում, առևտրի մեջ, բիզնեսում: Կարևոր գնումներ կանեք:

11-12-ին՝ սեփական ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Ջրհոս

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի բարդ ու անկայուն շրջան է: 6-9-ին անսպասելի ու լավ փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան բյուջեի բարելավում, որոշ ֆինանսական խնդիրներ կլուծվեն: 6-7-ին հաջողակ կլինեք անձնական նախաձեռնություններում, կարևոր անձանց հետ հանդիպումներից ու բանակցություններից էլ շահ կլինի: Հեղինակության աճ:

11-12-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի նպաստ ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Ձկներ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 6-9-ին ինքնատիպ կլինեք: Նոր, հետաքրքիր ու շահավետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Հանդիպումներ կունենաք հետաքրքիր մարդկանց հետ: Անսպասելի ուղևորություններ: 6-7-ին հաջողակ կլինեք, հեշտությամբ դուրս կգաք բարդ իրավիճակներից ու կլուծեք խնդիրները: Բիզնեսում, համատեղ գործերում շահավետ տարբերակներ կառաջարկեն:

11-12-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, ազդեցիկ անձանցից աջակցություն ստանալու ունակություն: Հավանական են հանդիպումներ արտերկրից եկած հարազատների հետ կամ հեռվից լուրեր կստանաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   715 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ