...

Սեպտեմբերի 9-15-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 9-15-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 9-11-ին աշխատավայրում խնդիրներ կառաջանան, հնարավոր է անհրաժեշտ կապերի ու ինֆորմացիայի բացակայություն, գիտելիքների պակաս: Անհաջող գործնական ուղևորություններ կկատարեք:

12-15-ին աշխատունակությունը կաճի, ինչի շնորհիվ տանը և աշխատավայրում գործերը կբարելավվեն: Գործնական բանակցություններ հարազատների հետ:

Ցուլ

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում կունենաք: 9-11-ին չափից դուրս մեծ ցանկությունների, չարդարացված լավատեսության և կարելիից ավելին խոստանալու պատճառով ֆինանսական գործերում խնդիրներ կարող են առաջանալ:

12-15-ին ակտիվ ու նախաձեռնող կլինեք ծանոթությունների, բանակցությունների, վեճերի ժամանակ: Սիրելի մարդկանց հետ կարճատև, հաճելի ուղևորություններ կկատարեք:

Երկվորյակ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 9-11-ին ձեր էքստրավագանտ վարքի, ձեր մասին չափից դուրս մեծ կարծիքի պատճառով խնդիրներ կարող են առաջանալ, որոնք վատ կանդրադառնան տրամադրության ու ընտանեկան հարաբերությունների վրա:

12-15-ին տան, տան համար գնումների հետ կապված հաճախակի շփումներ ու կարճատև ուղևորություններ են սպասվում: Ֆինանսական գործերում ակտիվ կլինեք, ինչը դրական արդյունք կտա:

Խեցգետին

Շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 9-11-ին՝ դժվարություններ հանդիպումների, բանակցությունների, ուղևորությունների ժամանակ: Չնախատեսված հոգսերը կշեղեն ծրագրած գործերից: Չարդարացված լավատեսությունն ու հաջողության վրա հույս դնելը անգործության, զուր սպասումների կհանգեցնեն:

12-15-ին ակտիվորեն առաջ կտանեք ձեր գաղափարները, հետաքրքիր զրույցներ կվարեք: Աշխատանքի հետ կապված կամ հարազատների գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Ակտիվ կլինեք շահեկան կապեր հաստատելիս:

Առյուծ

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 9-11-ին կարևոր մարդկանց մեծ խոստումները կամ ֆինանսական գործերի բարելավման հետ կապված սեփական հույսերը կարող են չիրականանալ: Ընկերների կամ կազմակերպությունների հետ կապված գործերում կանգ կլինի:

12-15-ին ֆինանսական գործերում և բիզնեսում ակտիվ, հնարամիտ կլինեք: Շահի հանդեպ լավ հոտառություն կդրսևորեք:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական ծրագրերը: 9-11-ին սեփական անձի մասին մեծ կարծիքն ու անհիմն լավատեսությունը խնդիրներ կստեղծեն նպատակին հասնելու ճանապարհին: Լարված հարաբերություններ ղեկավարության հետ:

12-15-ին կռահող կլինեք, հասարակական գործերում ակտիվ կլինեք, սեփական գաղափարներն առաջ տանելու հնարավորություն կունենաք: Հաջող համագործակցություն ընկերների հետ:

Կշեռք

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 9-11-ին փաստերին ու մանրուքներին անուշադիր լինելը, հաջողության վրա հույս դնելը գործերի ընթացքում խնդիրներ կստեղծեն: Կարող են շեղել զուր հոգսերն ու գործերը:

12-15-ին խելամիտ կլինեք, հաջողությամբ կծրագրեք գործերը, աշխատանքի մեջ արդյունավետ կլինեք: Ինչ-որ նպատակի հասնելու կամ այդ ուղղությամբ ճիշտ քայլեր անելու հնարավորություն կունենաք: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Կարիճ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 9-11-ին կազմակերպությունների հետ կապված գործերում խնդիրներ կառաջանան: Համատեղ գործերում մեծ հույսերն ու հեռանկարները կարող են դժվարիրագործելի լինել: Հարկերի, վարկերի հետ կապված խնդիրներ են սպասվում:

12-15-ին ակտիվորեն կապեր կհաստատեք ազդեցիկ մարդկանց հետ: Արտերկրի հետ կապված գործերում առաջխաղացում ունենալու ուղղությամբ քայլեր կանեք: Լավ նորություններ: Կռահող ու հնարամիտ կլինեք:

Աղեղնավոր

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 9-11-ին ղեկավարության կամ կարևոր գործընկերների հետ խնդիրներ կունենաք: Չիրագործված խոստումներ: Իրավաբանական հարցերով զբաղվելու անհրաժեշտություն կլինի:

12-15-ին՝ մեծ նպատակասլացություն, շահի զգացում, հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում: Լավ փոփոխություններ աշխատանքի մեջ:

Այծեղջյուր

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ դրսևորել ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 9-11-ին կարող են խնդիրներ առաջանալ արտերկրի հետ կապված գործերում, ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններում: Չհիմնավորված լավատեսությունը կխանգարի գործերին ու աշխատանքին: Շատ գործեր խճճված ու անհասկանալի կթվան:

12-15-ին՝ նոր հեռանկարներ համագործակցության մեջ, ազդեցիկ գործընկերների փնտրտուք: Հարաբերությունների բարելավում: Լավ պայմանավորվածություններ կամ առաջարկներ:

Ջրհոս

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 9-11-ին հնարավոր է ստիպված լինեք պաշտպանել ձեր սկզբունքներն ու գաղափարները: Խնդիրներ բիզնեսում: Ավելորդ ծախսեր: Մեծ ծրագրերի իրագործումը կձգձգվի: Փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում:

12-15-ին ակտիվ կլինեք աշխատանքի մեջ, գործերում լավ փոփոխություններ տեղի կունենան: Հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի, վարկերի հետ կապված գործերում:

Ձկներ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 9-11-ին ընտանիքում խնդիրներ կառաջանան սեփական անձի մասին մեծ կարծիքի, ավանդույթներին, ընտանեկան պայմանավորվածություններին չհետևելու պատճառով:

12-15-ին՝ ակտիվություն ու պիտանի համագործակցություն, լավ բանակցություններ, այդ թվում՝ հարազատների հետ: Անձնական հեղինակության աճ: Ռոմանտիկ հարաբերությունների հաջող զարգացում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   376 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ