...

Սերժ Սարգսյանի լուսանկարի հետևանքները

Սերժ Սարգսյանի լուսանկարի հետևանքները

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանալով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցրել իր աշխատասենյակում, ասել է. «Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է, պետության  ղեկավարի  լուսանկարը խորհրդանիշ է և այո, նաև լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ լուսանկարին և հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ»:

«ՉԻ». Հասկացանք: Մենք տենց էլ ջոկում էինք, թե խնդիրն ինչն է: Էն որ Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխությունը ու դրանից հետո իրեն ճղում էր, թե Սերժ Սարգսյանի լուսանկարները չպետք է լինեն պաշտոնյաների աշխատասենյակների պատերին փակցված, պատճառն այն էր, որ Սերժ Սարգսյանի լուսանկարները բացասական ազդեցություն էին թողնում պաշտոնյաների վրա:

Այո, պաշտոնյաները՝ նայելով Սերժ Սարգսյանի լուսանկարին, մոռանում էին, որ պետք է լինել ազնիվ, անաչառ:

Պաշտոնյաներ էլ կային, որ Սերժ Սարգսյանի լուսանկարներին նայելով, դառնում էին կոռուպցիոներ, թալանչի, ապազգային, քծնող: Այ, որ Սերժ Սարգսյանի օրոք պատերից Նիկոլ Փաշինյանի լուսանկարները կախված լինեին, համատարած արդարություն կլիներ, երկիրն այս վիճակում չէր լինի, ավելի արժանապատիվ կյանք կունենայինք, բոլորը կլինեին ազնիվ, անաչառ, մաքուր, անբիծ:

Այնպես որ՝ քանի Հայաստանն ու Արցախը վերջնականապես չեն կործանվել, անհրաժեշտ է բոլոր հնարավոր պատերին, ոչ միայն՝ պաշտոնյաների, փակցնել Փաշինյանի լուսանկարը: Միայն ազնվությամբ ու անաչառությամբ կա հային փրկություն:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1056 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ