...

Սերժ Սարգսյանի ուխտը

Սերժ Սարգսյանի ուխտը

Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլի 17-ին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցել է 12 միլիոն 593 հազար դրամ։

«ՉԻ». Ովքեր մոռացել են, թե դա ինչ օր էր, հիշեցնենք՝ ապրիլի 17-ին, զորքի կողմից շրջափակված ԱԺ-ում, հանրապետականների, դաշնակցականների ու մասամբ «Բարգավաճի» ձեռամբ «ընտրվեց» վարչապետ:

Պարզաբանենք նաև, թե ինչու 12 միլիոն 593 հազար դրամ: Այդքան էր կազմում նախագահի պաշտոնում նրա տարեկան աշխատավարձը:

Փաստորեն, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը ուխտի պես մի բան է խոստացել: Եթե հաջողվի մնալ երկրի ղեկին, ապա կփոխանցեմ մեկ տարվա պաշտոնական աշխատավարձս: Ինչո՞ւ ենք նման հետևություն անում: Շատ պարզ պատճառով. որովհետև հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականի հունվարի մեկին, բայց ինքը 16 ամիս միայն հազարական դրամ է փոխանցել հիմնադրամին, ճիշտ այնպես, ինչպես 55000 դրամ ստացող մեր մյուս հայրենակիցները:

Սրտներս մի փոքր հանգիստ է, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է 1 միլիոն դոլար յուրացման մեջ, հակառակ պարագայում պետք էր անհանգստանալ: Պաշտոնապես ուրիշ եկամուտ չունեցող (Ռիտա Սարգսյանը նույնպես չէր աշխատում և թոշակ էլ չէր ստանում) նախագահը ի՞նչ միջոցներով էր իր գոյությունը պահպանելու:

Մնալու էր փեսայի՞ հույսին, թե՞ Սաշիկի:

Զավեշտալի է նաև, որ հիմնադրամին 25 հազար դոլար վճարելու թեման երեկ վերակենդանացրին միշիկական ծագում ունեցող լրատվամիջոցները: Թե տեսեք, Սերժ Սարգսյանը Սերժի ժամանակ էլ է գործել: Բայց այդ լրատվությանը պակասում էր մեկ շատ գեղեցիկ շտրիխ: Օրինակ՝ կարելի էր ավելացնել, որ Սերժ Սարգսյանի մերժման արդյունքում կալանավորվեց, իսկ այնուհետև պետականացվեց Սաշիկ Սարգսյանի՝ բանկում դրած 30 միլիոն դոլար ավանդը: Հիշեցնենք, որ այդ գումարն ուղղվեց 4 նոր ռազմական ինքնաթիռներ գնելուն: Այնպես որ՝ ուխտեր պահելու փոխարեն կարելի էր եղբորը հորդորել մի փոքր համեստ թալանել Հայաստանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   810 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ