...

Սերժ Սարգսյանին բռնապետ համարող պրոֆեսորը

Սերժ Սարգսյանին բռնապետ համարող պրոֆեսորը

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է. 
«Այս իշխանությունների մի շարք ներկայացուցիչների մոտ սովորություն է դարձել, իրենց ասում ես՝ այս ինչ բանը վատ է, ասում են՝ բա լավ է, որ Սերժի ժամանակ… Սպանեցիք դուք ձեր Սերժով էլ, Սերժի ժամանակով էլ, վերջին հաշվով ձեր իշխանությունը Սերժի ժամանակվա ծնունդ է… Մի մոռացեք, որ առանց Սերժի կամքի այն ժամանակ հնարավոր չէր, որ որևէ մեկը պառլամենտ մտներ…»: 

«ՉԻ». Փաստորեն, այս պրոֆեսորը Սերժ Սարգսյանին բռնապետ է համարում: Մենք չենք մոռացել և չենք մոռանում, որ Սերժ Սարգսյանն էր որոշում, թե ով մտնի խորհրդարան, իսկ ով՝ ոչ:

Բայց երբ դա ասում է Սերժ Սարգսյանի իշխանությանը սպասարկած դեմքը, դա տարօրինակ է: Համարյա հանցագործության մասին հաղորդում է տվել:

Միայն թե, պատմության դասագրքերում, պատմության ֆակուլտետներում Արտակ Մովսիսյանի այս միտքը բացակայում է: Փոխարենը դասագրքերում գրված է, որ Հայաստանը անշեղորեն գնում էր դեպի ժողովրդավարություն, որ մարտի 1-ը ընդդիմության կազմակերպածն էր և այլն:

Առաջարկում ենք սույն պրոֆեսորին մի նոր դասագիրք գրել, թե ինչպես էր Սերժ Սարգսյանն իր ցանկությամբ որոշում խորհրդարանի կազմը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1170 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ