...

Շաբաշահարկ

Շաբաշահարկ

Կառավարությունը մտադիր է կանոնակարգել Երևանում «ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձի կամ մի խումբ անձանց գործունեությունը»։ 

Չէ, անհանգստանալու կարիք չկա, փողոցային ելույթները չեն արգելվելու։ Պարզապես քաղաքապետարանը «պահանջների և սահմանափակումների» կանոններ է սահմանելու։ Պարզ ասած՝ հաստատելու է երգացանկը և հարկեր է հավաքելու, չհամաձայնվողներն էլ տուգանվելու են մինչև 800 հազար դրամ։ Հարկային դրույքաչափերն էլ երևի կսահմանվեն՝ ըստ երգերի։ Ասենք, Հրագի երգերի համար՝ 0 դրամ, «Փանջարադան դաշ գյալեր» երգի համար՝ 5 դրամ, «Զարթնիր, լաո» երգի համար՝ 25 հազար դրամ, «Լավ ընկերոջ համար անգամ կյանքը կտա ղարաբաղցին» երգի համար՝ 100 հազար դրամ և երաժշտական գործիքի առգրավում, և այլն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   902 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ