...

Շարունակեք բերանը ափռցփռ բացել

Շարունակեք բերանը ափռցփռ բացել

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն armlur.am-ի հետ զրույցում հայտարարել է. «Ղալաթ են արել, որ մերժել են Սերժ Սարգսյանին»:

«ՉԻ». Քանի որ իր պաշտոնավարման ժամանակ Սահակյանը շատ զբաղված է եղել (միայն իր վերաբերյալ տասնյակ քրեական գործեր կան հարուցված), ամենայն հավանականությամբ չի ֆիքսել, թե ինչ եղավ, երբ մեկ այլ հանրապետական արտաբերեց «ղալաթ» բառը: Խեղճ Հրայր Թովմասյանը դրանից հետո դարձավ անգամ ՍԴ նախագահ, բայց ամեն անգամ նրան հիշում էին որպես «չաթլախի»: Այնպես որ, մեծ մարդ է, ապրում է հիմնականում սասունցիներով բնակեցված մարզում, մի անուն կդնեն, հետագա ամբողջ կյանքում չի ազատվի դրանից:

Հանրապետականներն այդպես էլ չհասկացան, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հանդեպ հանրության այսօրվա վերաբերմունքը կապ չունի 2018 թվականի ժողովրդի ընտրության, այսինքն՝ Սերժ Սարգսյանին մերժելու հետ:

Հիմա հանրապետականները գնում են ընտրությունների: Ի՞նչ են ասելու ժողովրդին՝ դուք բոմժ եք, ժեխ, ղալաթ եք արել, և ամենայն հավանականությամբ կգտնվի ևս մեկ խև հանրապետական, որը կհայտարարի՝ ձեր ջարդած ձեռքով կրկին պետք է քվեարկեք մեր օգտին: Ընտրություններից հետո կրկին կհայտնվեն լուսանցքում, կմեղադրեն Նիկոլին ու ժողովրդին, բայց ոչ երբեք իրենց՝ բերանը ափռցփռ բացելու համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   895 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ