...

Շատ ինքնատիպ ընտանիքի հայր դուրս եկավ

Շատ ինքնատիպ ընտանիքի հայր դուրս եկավ

2007թ. ՀՀ նախագահին սպասարկող ՏՈՒ-134 (1977թ. արտադրության) ինքնաթիռը փոխարինվեց Էյրբաս 319-ով (1998թ. արտադրության):

Հիմա կառավարությունը որոշել է փոխարինել A319-ը նոր, ավելի ապահով, երկարաթռիչք ինքնաթիռով: Նախնական հաշվարկներով, նոր ինքնաթիռի արժեքը կլինի 55 միլիոն դոլար:

«ՉԻ». Հեռու ենք այն մտքից, որ երկրի վարչապետը պետք է շրջագայի «մահվան գազելներով»: Բայց նաև հեռու ենք այն տեսակետից, որ ընտանիքի անդամներից մեկը «շիկավատ» անի, իսկ մյուսները երթևեկեն ընտանիքի ղեկավարի դիպուկ բնորոշմամբ՝ «մահվան գազելներով»:

Օջախին նվիրված ոչ մի հայր առաջին հերթին չի մտածում իր անվտանգության և կոմֆորտի մասին: Չի մտածում, որ կարող է հարևանները քմծիծաղ տան իր վարած մեքենայի վրա, եթե երեխաները ստիպված են ճողվելով հասնել դասի: Նորմալ չէ «օպելը» փոխել «մերսեդեսով», իսկ ընտանիքի անդամներին ասել՝ սպասեք մինչև նոր ընտրություններ մի բան կմտածենք և նոր ավտոբուսներ կբերենք:

Նոր ավտոմեքենայի գնումը հասարակական մեծ դժգոհություններ չառաջացրեց, և օջախի հայրը որոշեց գնել նաև նոր ինքնաթիռ: Եթե այս գնումը նույնպես հարթ անցնի, հաջորդը վարչապետի նոր պալատ կառուցելու խնդիրն է գալու օրակարգ: Սովետի ժամանակ կառուցած շենքը չի համապատասխանում հեղափոխական չափանիշներին:

Օջախի հայրը պետք է հիշի, որ ինքը օջախի հայր է դարձել ոչ թե ինքնաթիռ գնելու խոստման պատճառով, այլ ընտանիքի մյուս անդամների երթևեկության տարրական պահանջները ապահովելու խոստման միջոցով:

«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1854 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ