...

Շատերը կուզենային նման կերպ տուժել

Շատերը կուզենային նման կերպ տուժել

«Դժվար գտնվի մի մարդ, որն ավելի շատ է տուժել այս իշխանություններից, քան ես և իմ ընտանիքը». Սերժ Սարգսյան:

«ՉԻ». Դժվար է հասկանալ, թե այս հայտարարությամբ ինչ խնդիր է լուծում Ազատիչը: Եթե նրա ասածը իրականություն լիներ, օրվա ժպ-ները աննախադեպ վարկանիշ կունենային:

Երկիրը դաժան պարտության միջով է անցնում, կասկածի տակ է դրվել տարածքային ամբողջականությունը, իսկ ինքը ասում է, որ ամենաշատ տուժածն է: Իսկ պարոն Սարգսյանը լսե՞լ է, որ կան ընտանիքներ, որ մեկից ավելի զոհ ունեն: Իրենք երևի ավելի քիչ են տուժել: Իսկ տեսնես լսե՞լ է, որ կան ընտանիքներ, որոնք տուն-տեղ են կորցրել, իսկ ընտանիքի միակ աշխատողը դարձել է հաշմանդամ:

Տուժել է փեսա՞ն, որն առոք-փառոք ստատուսներ է գրում, տուժել է Սաշի՞կը, որն ամբողջ օրը սրճարաններում է, կամ էլ՝ տուժել է Լևոն Սարգսյա՞նը, որը Բեյրութում վայելում է կյանքը: Մի քիչ խնամին է տուժել, որն այլևս չի կարողանում տնօրինել առողջապահական պետպատվերը:

Ի վերջո, անգամ Քոչարյանն է ավելի շատ տուժել. 1 տարի 4 ամիս թախթաբիթիների հետ է անցկացրել, իսկ Սարգսյանը Ձորաղբյուրում է վայելել կենսաթոշակի անցնելը:

Եթե մի օր, այնուամենայնիվ, Սարգսյանին ճանաչեն տուժած, առավելագույնը 3-րդ կարգ են շնորհելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   967 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ