...

Շեֆի հարցազրույցը մոռացել են

Շեֆի հարցազրույցը մոռացել են

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «BBC-ի Hard Talk ձևաչափը շատ կարևոր առանձնահատկություն ունի. հենց սկզբից զգուշացնում են՝ ծանր և անհարմար հարցեր են լինելու: Լավ, կարելի՞ է այսչափ չսիրել երկիրը, կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել: Ամաչել, որ Նիկոլ Փաշինյանն է երկրի ղեկավարը: Ամաչել այս մարդու պրիմիտիվության մակարդակից: Ամաչել Նիկոլի անգրագիտությունից: Ամաչել այս մարդու ցինիզմից»:

«ՉԻ». Հարցազրույց տալ BBC-ի Hard Talk ձևաչափով՝ իսկապես բավական բարդ և պատասխանատու գործ է: Հարցերը նախօրոք չեն համաձայնեցվում, կարող են տրվել անսպասելի հարցեր, հաղորդավարը փորձում է նեղը գցել իր հյուրին: Միգուցե, հարցեր կային, որոնց Նիկոլ Փաշինյանը կարող էր ավելի լավ պատասխանել, ավելի հստակ. սա քննարկելու հարց է:

Բայց որ Միհրան Հակոբյանը ամաչում է Փաշինյանի հարցազրույցից, ապա զարմանալի է, թե ինչու ինքը արդեն մի 4-5 տարի գետնի մեջ չի: Նա վաղուց պետք է մի մեծ փոս փորեր, մեջը պառկեր ու այլևս դուրս չգար այն պահից, երբ իր շեֆը հարցազրույց տվեց Վլադիմիր Պոզներին: 

Դիտեք տեսանյութը, թե Սերժ Սարգսյանը ինչպիսի փայլուն հարցազրույց էր տալիս Պոզներին: Ի՜նչ իմաստուն պատասխաններ, ի՜նչ ճկուն միտք: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2747 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ