...

Շինիչ առաջարկներ՝ «հերոսի» համար

Շինիչ առաջարկներ՝ «հերոսի» համար

Այսօր` Հադրութում սեպտեմբերի 30-ին զոհված Արցախի հերոս, փոխգնդապետ Դավիթ Ղազարյանի ծննդյան օրը, Արարատի Վեդի քաղաքի ցուցանակից Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հանել էին Արցախի հերոսի նկարը և տեղադրել Ռոբերտ Քոչարյանի նախընտրական պաստառը։

«ՉԻ». Զարմանալի մարդիկ են այս քոչարյանականները: Լիքը տեղ կա, որ կարող են իրենց հերոսի պաստառները փակցնել, գնացել, հասել են Վեդի:

Օրինակ՝ խորհուրդ ենք տալիս անպայման պաստառ տեղադրել Մյասնիկյանի հրապարակում՝ Մարտի 1-ի զոհերի հուշարձանի հենց վերևը: Համ մարդաշատ է, համ էլ կհիշեցնի Քոչարյանի հերոսական անցյալի հերոսական էջերից մեկը:

Եռաբլուրի կողքերն էլ կարելի է տեղադրել. վատ չի նայվի, մեքենաների շարժն էլ մեծ է: 

Վազգեն Սարգսյանի անվան փողոցում էլ պետք է տեղադրել. կենտրոն տեղ է ու հենց դատախազության առաջ:

Բաղրամյան պողոտայի մասին ընդհանրապես չենք խոսում. այդ պողոտայի համար Քոչարյանը տարիներ շարունակ այնքան միս ու արյուն է թափել, որ արժանի է թեկուզ 15 հատ պաստառ ունենալու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   829 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ