...

Շիրա է տալիս

Շիրա է տալիս

Ռուսական Avia.pro կայքը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի իրադարձությունների լուսաբանման մեջ, երեկ հայտնել էր, թե Հայաստանը Իրանից հակատանկային հրթիռների խոշորագույն խմբաքանակ է ստացել. 500 Dehlavieh հրթիռ և 200 Almas հրթիռ: 

Թեպետ ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն հերքել է այս լուրերը, սակայն ռուսական կայքի հրապարակման մի հատված գրավեց մեր ուշադրությունը: Կայքը նշել է, թե ինչ վտանգ կարող են այդ հրթիռները ներկայացնել Ադրբեջանի համար և շեշտել, որ Հայաստանը հրթիռները մաքսանենգ ճանապարհով է ստացել:

Այսինքն՝ երկու սուվերեն պետությունների միջև ռազմական համագործակցությունը ռուսական կայքը համարում է ապօրինի: Եկեք մի պահ ընդունենք, որ Հայաստանն իսկապես ստացել է այդ խմբաքանակը: Թե ինչու ապօրինի, անհասկանալի է, ինչու է շեշտվում մաքսանենգությունը՝ դրանով կարծես յուղ լցնելով առանց այդ էլ այս թեժ տարածաշրջանում, նույնպես անհասկանալի է: Տպավորություն է, որ կայքը Հայաստանին մեղադրում է հանցագործության մեջ, որ մենք փորձում ենք ամրապնդել մեր բանակը, սպառազինություններ ձեռք բերել: Կոպիտ ասած, Ադրբեջանին շիրա է տալիս:

Եթե մաքսանենգության մասին է խոսքը, ապա Avia.pro-ն նույն շեշտադրությամբ նախևառաջ պետք է տեղեկություններ հրապարակեր, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը մաքսանենգ ճանապարհով քանի երկրից ու որքան սպառազինություն է ստացել, ու դա դեռ չհաշված հազարավոր վարձկանների ու ահաբեկիչների թեման: Ու մինչև հիմա այդ մաքսանենգությունը շարունակվում է:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   560 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ