...

Շները քաղաքական պատվեր են կատարել

Շները քաղաքական պատվեր են կատարել

Արտառոց դեպք է գրանցվել Երևանի կենդանաբանական այգում, որտեղ թափառող շները կերել են երեք կենգուրուների:

«ՉԻ». Սկսենք նրանից, որ մենք նույնիսկ չգիտեինք, որ Երևանի կենդանաբանական այգում կենգուրուներ կան: Իսկ ահա շները մեզանից օպերատիվ են գտնվել: Կամ էլ քաղաքական պատվեր են կատարել՝ ընդդեմ իշխանությունների կամ կենդանաբանական այգու տնօրենի: Արդյունքում տնօրենը հրաժարական տվեց: 

Բոլոր դեպքերում, հուսադրող է, որ 2019-ին շների մեկ դնչին ընկնող կենգուրուների քանակով Հայաստանը առաջատարի դիրքեր է գրավում: Գոնե մի բանով Ավստրալիային անցանք:

Հ.Գ. Համացանցն ամբողջությամբ հեղեղված է այս դեպքի վերաբերյալ մեկնաբանություններով, որոնցից ներկայացնում ենք այս մեկը. «Արման Բաբաջանյանը հանդիպել է հոշոտված կենգուրուների և մուֆլոնների ազգականների հետ, նրանք անուններ են տվել»:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   953 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ