...

Շուշա ասողը դավաճան էր, չէ՞

Շուշա ասողը դավաճան էր, չէ՞

Ռոբերտ Քոչարյանը ռուսական երեք լրատվամիջոցներին տված հարցազրույցում 44-օրյա պատերազմի սանձազերծման պատասխանատվությունը դրել է Հայաստանի վրա և ասել. «Չպետք էր Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնել Շուշայում»:

«ՉԻ». Թե ինչ է ասել Քոչարյանը պատերազմի և դրանում Հայաստանի պատասխանատվության մասին, դա իր կարծիքն է, չենք մեկնաբանում:

Բայց իրեն Ղարաբաղի գերագույն և գլխավոր հիմնադիր, ազատագրող, հերոս համարող մարդը աշխարհով մեկ Շուշիին Շուշա է անվանում:

Դե, հիմա դուք տեսեք՝ Քոչարյանին ինչ օրն են գցելու: Հեսա տեսեք, քոչարյանական լրատվամիջոցները նրան անվանելու են դավաճան, թուրքի գործակալ, սորոսական, թուրք... ոնց որ անվանում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին, երբ վերջինս այս տարվա ձմռանը ճեպազրույցներից մեկում ասաց Շուշա: Հետո ուղղեց, ասաց՝ Շուշի, բայց մեկ է, դավաճանի պիտակը կպցրին վրան: 

Շարմազանովն էլ այս առթիվ հայտարարելու է. «Չեմ զարմանա, որ Քոչարյանը վաղը Շուշիի փոխարեն ասի՝ Շուշա, Ստեփանակերտին ասի՝ Խանքենդի, Երևանին էլ ասի՝ Էրիվան», ոնց որ ասել էր մի քանի ամիս առաջ, Նիկոլի վերաբերյալ:

Հ.Գ. Էս հլը երկրի ղեկավար չդարձած է Քոչարյանը սկսել Շուշա ասել ու ԼՂԻՄ երազել, բա որ գա, ի՞նչ է անելու: Մանրից ետ է գնում մինչև Մետաքսի կոմբինատ:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   851 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ