...

Շուշանի ամոթանքը՝ սննդի ուշանալուց դժգոհողներին

Շուշանի ամոթանքը՝ սննդի ուշանալուց դժգոհողներին

«Բանակը երկիր է՝ երկրի մեջ։ Երբ, օրինակ, ապրիլյան պատերազմի ժամանակ մի քանի տղուկներ բողոքել էին ուտելիք չունենալուց, ես ապշահար էի, դա տղամարդուն վայել բա՞ն է։ Գիտեք՝ բողոքել էին այն ժամանակ, երբ ընդամենը երկու ժամով էր ուտելիքն ուշացել։ Բանակից թող չբողոքեն մարդիկ, որոնք գաղափար չունեն բանակային կյանքից, չէ՞ որ դա անում են դիվիդենտներ հավաքելու համար»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ տարբեր քրեական գործերով ամբաստանվելու հանգամանքին, ապա Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորն ամոթ է զգում երկու նախագահների շուրջ կատարվողի համար։

«Ես ամաչում եմ, ամաչում եմ այդ մարդկանց առաջ, ամաչում եմ քննարկել նաև թեմաներ, որոնք հարիր չեն նրանց արածի, այս երկրին մատուցած ծառայությունների հետ։ Կրկնում եմ՝ ամաչում եմ»,- 168.am կայքի հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը։

«ՉԻ». Շուշանը և հանրապետական խոռի մյուս անդամները անգամ ապրիլյան պատերազմից 4 ամիս անց այդպես էլ չհասկացան, որ «տղուկները» փրկեցին Սերժ Սարգսյանի իշխանության դեմքը: «Տղուկները» իրենց քաջագործությամբ փակեցին այն բացերը, որոնք առաջացել էին հանրապետական իշխանության ապաշնորհ և հանցագործ կառավարման արդյունքում:

Եթե 2 ժամ էր ուշացել սնունդը, ապա նույն պատգամավորներն ինչո՞ւ էին օրեր շարունակ ընկած ուտելիք հավաքում, որպեսզի հասցնեն առաջնագիծ: Եթե սննդի խնդիր չկար, ինչ իմաստ ուներ Շուշանենց ինքնագովազդը, թե մեքենաներով սնունդ ենք տանում Արցախ: Ի՞նչ դիվիդենտներ էին փորձում հավաքել:

Եվ մի տեսակ տեղին չէ՝ սեփական որդուն բանակից ազատել ու բողոքել նրա հասակակիցներից, թե դժգոհել են սնունդ չունենալուց: Հատկապես դա տեղին չէ Շուշան Պետրոսյանի դեպքում:

Երգչուհին պետք է ամաչի, որ շարունակում է պաշտպանել Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, ովքեր թալանել և մսխել են միջոցները, որոնք պետք է ուղղվեին բանակի կարիքների համար: Պետք է ամաչի, որ մինչ «տղուկները» պատերազմում էին, Քոչարյանի որդիները հարստանում և մի քանի հազարանոց շամպայններ էին ըմպում: Թերևս, ճիշտ կանի ամաչի, որ Բադեն-Բադեններում կրված փողը Հայաստանում մնալու դեպքում կլուծեր շատ խնդիրներ և «տղուկները» ստիպված չէին լինի կռվել 80-ականների զենքերով:

Բայց դե Շուշանը գաղափարական «սև» է և ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ սևին օճառն ի՞նչ կանի, խևին խրատն ի՞նչ կանի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7446 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ