Այսօր Ազատության հրապարակում միտինգներ անող և իշխանությունների հրաժարականը պահանջող ուժերի մեծ մասը 25 տարի շարունակ պնդել է, որ 1992թ. մայիսի 9-ին Շուշին Լևոնից թաքուն են գրավել: Քոչարյանականները, դաշնակները, Վազգեն Մանուկյանը... Այնքան թաքուն էին գրավել, որ Տեր-Պետրոսյանը դրա մասին սոցցանցերից էր իմացել:
Մեզ մոտ հիմա շատ տրամաբանական հարց է առաջանում. Նիկոլի հրաժարականն ինչո՞ւ եք պահանջում: Դրա փոխարեն գնացեք ու Շուշին թաքուն հետ գրավեք:
Ո՞ւմ կամ ինչի՞ն եք սպասում: Շատ հարմար պահ է, այն պետք է բաց չթողնել: Թե որ դուք Լևոնի օրոք թաքուն կարողանում էիք Շուշին գրավել, Նիկոլի օրոք ոչ միայն Շուշին, այլև Գյանջան ու Մինգեչաուրն էլ կարող եք գաղտնի գրավել: Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել ձեր գաղտնի ծրագրերին, այնքան թույլ է: Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ կարողանում էր ձեզ հետ պահել Բաքուն գրավելուց:
Դե, ձեզ տեսնենք, մեր թաքուն հերոսներ: