...

Սորոսի մասին Ալիևի հայտարարության քաղաքական արձագանքները

Սորոսի մասին Ալիևի հայտարարության քաղաքական արձագանքները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր հետևյալը. «Մենք գիտենք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գումար է ստանում Սորոսի ֆոնդից, նրանց գործակալն է և կատարում է նրանց պատվերները»:

Ներկայացնում ենք հայ քաղաքական ուժերի և գործիչների արձագանքներն այս հայտարարությանը:

Աղասի Ենոքյան. Ալիևի այս հայտարարության մասին Հանրային հեռուստատեսությամբ ընդամենը 4 րոպե խոսվեց և հիմնականում բացասական ու կողմնակալ երանգներով:

Դավիթ Շահնազարյան. Ես ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ Ալիևը ավելի լուրջ կոմպրոմատներով ստիպելու է այս իշխանություններին հողերը հանձնել:

Ռոբերտ Քոչարյան. Ուրախ եմ, որ Ալիևը կարդում է իմ ինքնակենսագրականն ու մեջբերումներ անում ընդեղից:

Հրանտ Բագրատյան. Ես Ալիևի տեղը լինեի, 4 ամիս հետո կհարձակվեի Սորոսի գրասենյակի վրա:

Մարգարիտ Եսայան. Արդյո՞ք պատահական էր, որ հենց Քոչարյանը հարցազրույց տվեց, Ալիևը նման հայտարարություն արեց:

Տիգրան Ավինյան. Ալիևի հայտարարությունը ցույց է տալիս, որ դեռ վաղ է չեղարկել արտակարգ դրությունը Հայաստանում. #կրիր, որ չպատվիրես#

ՀՅԴ. Դաշնակցութիւնը դեմ կըլլա Սօրոսի գրասենեակին, զի Հայաստանում միայն ՀՅԴ գրասենյակը իրավունք ստացած է գործելու:

Նաիրա Զոհրաբյան. Մենք շատ գոհ ենք Գագիկ Ծառուկյանից և վստահում ենք նրա խոսքին: 

Հրայր Թովմասյան. Ալիևի հայտարարությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետին և բողոքարկման ենթակա չէ:

Նարեկ Մալյան. Էս հլը ծաղիկներն են, Ալիևը ԼԳՏԲ-ի մասին նենց ինֆոներ ա սլիվ անելու, պինդ բռնվեք. #sorosi axandner#

Միքայել Մինասյան. Խոսք, որում կար իմաստ, քննական մտածողություն, սառը դատողություն, համաշխարհային համատեքստում բոլոր հիմնական զարգացումների ու դրանց պատճառահետևանքային կապերի լավ տիրապետում: Գիտեմ` դավադրապաշտները հիմա կոգևորվեն. այդպիսիներին ուշադրություն դարձնելու ժամանակը չէ այլևս` երկիր ենք կորցնում։

Էդմոն Մարուքյան. Չգիտեմ, այս իշխանություններն ում պատվերն են կատարում, որ մի պատգամավոր պակաս ունենք:  

Արթուր Դանիելյան. Էս դիշովկեքը հլը չեն հասկացել, որ պալիտ են եղել ու պատասխան են տալու Ալիևին. #debilneri finish#

Արթուր Վանեցյան. Ալիևի այս հայտարարությունը հերթական ապացույցն է, որ մեր երկիրը գնում է դեպի կործանում: Կա´նգ առ, Իլհամ, կա´նգ առ: 

Նիկոլ Փաշինյան. Էսօր դատարաններից մեկի 100 տարվա աշխատողին հարցնում են՝ հը ի՞նչ կա, ո՞նց են գործերը: Պատասխանում է՝ այ ախպեր, ուրա՞ պատվեր: 

Մենուա Հարությունյան. Արա´, Սորոս, թե տղա ես, հենց հիմա Կոմայգում կանգնած եմ, արի ինձ պատվիրի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1609 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ