...

«Սուտլիկ որսկան» տելեգրամյան ալիքից նորություն չկա՞

«Սուտլիկ որսկան» տելեգրամյան ալիքից նորություն չկա՞

«Dejavu» տելեգրամյան ալիքը գրում է․ «@Tzhvzhik -ի կրեմլյան աղբյուրները հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա այցի ընթացքում, ՌԴ իշխանությունները նախագահին են ներկայացրել Հայաստանի էկոնոմիկայի վերականգնման հնգամյա մանրամասն ծրագիր: Քոչարյանին ներկայացրել են նաև Հայաստանի մարզերի համար փորձագետների վերլուծություններ և հստակ ներդրումային ծրագրեր յուրաքանչյուր մարզի համար:

Նույն աղբյուրների համաձայն՝ Քոչարյանին ներկայացրել են ծրագրեր հայկական բանակի վերականգնման, այդ թվում՝ Արցախի պաշտպանության բանակի բարեփոխման, վերակառուցման տարբերակներ»:

«ՉԻ». Այս նյութի մեջ ամեն ինչն է հիանալի, բայց հատկապես խոսուն են տելեգրամյան ալիքների անունները, որոնց միջոցով փորձել են ապահովել Քոչարյանի PR-ը:

Իսկապես դեժավյու է: 10 տարի նախագահ էր, բա ինչո՞ւ այդ ընթացքում նման մի համալիր ծրագիր չկազմվեց, ինչո՞ւ ռուսական ներդրումներ չեղան: Ինչո՞ւ ամբողջ աշխարհի պարտքը ներեցին, միայն Հայաստանի դեպքում իրենց ԴԱՀԿ-ի պես պահեցին: 2000-ականների սկզբում Ռուսաստանն իսկապես ի վիճակի էր ներդրումներ անել, բայց հիմա մեկը լինի իր տնտեսության մեջ ներդրումներ անի:

Բանակի զինվածության համամասնությունը խախտվել է Քոչարյանի իշխանության տարիներին, երբ ինքը Լուժկովի կեղտոտ փողերով Հյուսիսային պողոտա էր կառուցում, իսկ Ադրբեջանը զինվում էր:

Չենք բացառում, որ Քոչարյանը Մոսկվայում զրույցներ է ունեցել ներդրումների վերաբերյալ: Բայց ամենայն հավանականությամբ հակառակ ուղղությամբ՝ վաճառի Հայաստանում ունեցած ակտիվները և մեծացնի «Սիստեմայում» իր չափաբաժինը: Ամբողջովին խելքին մոտ տարբերակ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   740 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ