...

Սուտլիկ որսկանները

Սուտլիկ որսկանները

Երեկ անհայտ անձը մտել էր «Էրեբունի պլազա», կրակոցներ արձակել, այնուհետև ոստիկանները զինաթափել էին նրան: Քոչարյանի կողմնակիցները նախ հայտարարեցին, որ դա հարձակում էր Քոչարյանի գրասենյակի վրա, իսկ հետո պարզվեց, որ շենք մտնելու և կրակելու ժամին Քոչարյանի գրասենյակում մարդ չի եղել:

«ՉԻ». Կպատահի: Հեքիաթներից մեկում մի մարդու հերը երկար չիբուխ ուներ, մի ծերը դնում էր բերանին, մյուս ծերը մոտեցնում արեգակին, կպցնում:

Հիմա որ Դոու-Ջոնսի ինդեքսն էլ նվազի, քոչարյանականները դա նույնպես կկապեն իրենց վարձատրող անձի հետ: Առաջին անգամ ենք լսում, որպեսզի դատարկ ու անմարդ գրասենյակի վրա զենքով հարձակվեն: Թեպետ, սխալվեցինք, այդ մասին տեղեկություններ կային Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանում», որտեղ որսորդները դիտավորյալ ներխուժում են մի գյուղ, որտեղ շնչավոր մարդ չի լինում: 

Հասկանալով, որ սուտլիկ որսկաններին տվել-անցել են, քոչարյանականները նոր թեզ առաջ քաշեցին. սա իշխանության ստեղծած մթնոլորտի հետևանք է: Հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի և ավելի քան 30 բարձրաստիճան պաշտոնյաների արյան մեջ թաթախվածներից այլ բան չէինք էլ սպասում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1627 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ