...

Սպանել՝ ողջ մնալու համար

Սպանել՝ ողջ մնալու համար

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշված էր. «Հունվարի 15-ին 5-րդ ալիքի ուղիղ եթերում հեռարձակվել է հատված` Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից, ինչը խիստ մտահոգիչ է՝ ելնելով մի քանի հանգամանքով։ Մասնավորապես, համաձայն գործող օրենսդրության, վիրահատարանը համարվում է արտակարգ մաքուր գոտի, որտեղ կողմնակի անձանց մուտքը` այն էլ առանց անհատական պաշտպանիչ միջոցների (իսկ տեսանյութից ակնհայտ է, որ լրագրողը չի կրում դիմակ և գլխարկ, իսկ բուժանձնակազմը՝ դիմակ), կարող է մեծացնել ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման ռիսկը՝ վտանգելով ինչպես ծննդկանի, այնպես էլ նորածնի առողջությունը»:

«ՉԻ». Նորմալ է: Քոչարյանական լրատվամիջոցներից այլ բան հնարավոր չէ սպասել: Սա մեզ հիշեցրեց «Այդ նույն Մյունհաուզենը» ֆիլմում ֆրաու Մարթայի թևավոր խոսքը. «Մի՞թե պարտադիր է մարդուն սպանել՝ համոզվելու համար, որ նա ողջ է»:

Այո, երբեմն պարտադիր է: Ապացուցելու համար, որ ծննդատունն անհրաժեշտ է, քոչարյանականները կարող են վտանգել նորածնի և ծննդկանի կյանքը: 

Քաղաքականությունում էլ էր այդպես. ապացուցելու համար, որ Վազգեն Սարգսյանն իրենց ընկերն է, Հոկտեմբերի 27 էին կազմակերպում, Հայաստանի ժողովրդավարական համակարգի կենսունակությունը ապացուցում էին իշխանություն զավթելով: Իսկ այստեղ եղածը ընդամենը նորածին երեխա է. մի հատ ավել, մի հատ պակաս, կարևորը, որ դա օգուտ տա իրենց կենդանական բնազդներին:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1512 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ