«ՉԻ» խմբագրությունը ահազանգ է ստացել բնակիչներից այն մասին, որ Աջափնյակի «Կայզեր» սուպերմարկետում «Արաքս» թռչնամսի թարմ բդիկների հետ խառնում և իրացնում են հին, ժամկետանց բդիկներ: Ավելի քան մեկ շաբաթ առաջ «ՉԻ»-ն այս խնդրի մասին ահազանգեց Սննդի անվտանգության պետական լրատվական ծառայություն: Սակայն մեկ շաբաթ անց մեզ պատասխանեցին, որ տեսչության աշխատակիցները աշխատանքներ են իրականացնում մարզերում, և այդպես էլ ահազանգը մնաց անարձագանք։
Հիշեցնենք, որ Աջափնյակի «Կայզեր» սուպերմարկետը պատկանում է Երևանի ավագանու նախկին ՀՀԿ-ական անդամ Արթուր Պետրոսյանին, որը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է:
Մելանյա Ծառուկյան