...

Սրա գինը շատ թանկ է լինելու

Սրա գինը շատ թանկ է լինելու

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է դեռևս 2010թ. հուլիսի 17-ին արտահայտած մտքերից մեկը․ «Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ և, մանավանդ, խաբել ժողովրդին։ Ժողովուրդը պետք է իմանա իշխանությունների վարած քաղաքականության համար իր վճարելիք գինը»:

«ՉԻ». Իհարկե, այսպիսի մտքեր Առաջին նախագահը ոչ միայն 2010-ին է ասել և ոչ մեկ անգամ: Հա էլ ասել է: 

Տեսել ե՞ք, որ սենյակում լույսն անջատում են, խավարասերները միանգամից տարբեր ծակուծուկերից դուրս են պրծնում: Մոտավորապես նույն բանն է. հենց Տեր-Պետրոսյանը իր էջում բան գրեց, տառականի պես այստեղից, այնտեղից դուրս պրծան ու վրա տվին:

-    Բա ինչի՞ 94-ին ծնկի չբերեցիր Ադրբեջանին:
-    Կարա՞ք ասեք, թե դու ինչո՞ւ եկար հայաստան, երբ հայերը ընտրում էին այլ երկիրներ։
-    Էս մարդը ինչքան խոսում է, այնքան ավելի շատ հիասթափվում ես:

Ու այս կարգի այլ զառանցանքներ: Բանականության համատարած դեգրադացիա է սա, թե հիվանդ ու թուլացած հասարակության ախտանիշ, դուք որոշեք: Ու հակադարձելու բան էլ չկա: 20 տարի շարունակ այսպիսի զառանցանքներով են կերակրել հանրությանը, մարդկանց մեջ սպանել արժանապատիվ կյանքի ու առողջ մտածելակերպի ունակությունները, միֆերով ուղեղները լվացել: Արդյունքը սա պետք է լիներ: Ոչ, խոսքը միայն այս ապուշ գրառումների մասին չէ: Խոսքը այսօրվա վիճակի մասին է, պատերազմի, նրա հետևանքների, այն դժբախտությունների, որոնք մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել: Ու այն ուժերը, այն դեմքերը, որոնք ավելի քան 20 տարի Հայաստանը տարել են դեպի պարտություններ, այսօր կամ այսպիսի գրառումներ են կատարում, կամ խորհրդարանի աթոռներին են նստած:  

Իսկ վճարելիք գինը շատ թանկ է լինելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1583 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ