...

Սրանց ռուբիլնիկն անջատված է

Սրանց ռուբիլնիկն անջատված է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի հայտարարությանը, գրել է. «Նախընտրական ժամանակահատվածներում Լևոնը երբեք էլ աչքի չի ընկել պոլիտկոռեկտությամբ։

Ափսոս, որ Լևոնը, լինելով պետության նախագահ, չկարողացավ լինել պետության նախագահ, լինելով պետության նախագահ՝ չկարողացավ կատարել պետության նախագահի գործառույթները»:

«ՉԻ». Պատկերացնո՞ւմ եք, իշխանությունները Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում են, թե վերջինս չկարողացավ լինել պետության նախագահ: Երկիրը վարի տալուց հետո: Իշխանությունները: 

Մեզ թվում է՝ հենց Ալիևը ջոկել է, որ ի դեմս սրանց գործ ունի մանկապարտեզի կամ, չգիտենք, խենթանոցի հետ, պահը բաց չի թողել ու սկսել է ռազմական գործողությունները: Ու մինչև հիմա շարունակում է: 

Սրանց պադոշությունը սպանում է: Տեսնես, սրանք ընդհանրապես ինչ-որ բան հասկանալու, մտածելու ունակություն ունե՞ն, թե՞ ռուբիլնիկը վաղուց անջատված է:

Պոլիտկոռեկտությունից են խոսում: Հա, երևի Նիկոլն է պոլիտկոռեկտության գագաթնակետը: Եթե խառնակչությունը պոլիկոռեկտություն է համարվում: 

Էս ի՞նչ կուպե ենք ընկել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1270 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ