Այսօր ՀՀ Զինված ուժերի ղեկավարության շրջանում բազմաթիվ պաշտոնանկություններ են տեղի ունեցել:
Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։
Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից։
Անդրանիկ Մակարյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։
Արթուր Պողոսյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից։
Արմեն Առուշանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
«ՉԻ». Սրանից լավ հոտ չի գալիս: Ուշադրություն դարձրեք, որ այսպիսի լայնամասշտաբ պաշտոնանկությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ է ձեռնարկում Դոնբասում, Հայաստանի Զինված Ուժերի Գերագույն հրամանատարն էլ Հայաստանում չէ, այլ Ղազախստանում, իսկ ՀՀ պաշտպանության նախարարն էլ Մոսկվայում է:
Սա չի կարող պատահական բնույթ կրել: Բացառված չէ, որ սա նախօրոք պլանավորված գործողություն է, որը կարող է կապ ունենալ այսօրվա իրադարձությունների հետ:
Չգիտենք էլ, ինչպես մեկնաբանել այս պաշտոնանկությունները: Ակնհայտ է, որ առաջիկայում կստանանք սրա պատասխանները, բայց ի՞նչ գնով: