...

Սրանք դիտմա՞մբ են անում

Սրանք դիտմա՞մբ են անում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը գրել է. 

«Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հաստատեց, որ 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացը հասել էր մի կետի, որում հայկական կողմի բանակցողը՝ այսինքն ինքը, պատրաստ էր ստորագրել փաստաթուղթ, որով պետք է հանձնվեին 5+2 շրջանները, իսկ Արցախի կարգավիճակի ճշգրտումը պիտի թողնվեր անորոշ ապագային, ընդ որում՝ ամրագրված չէր լինելու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հարցի՝ սահմանափակված չլինելը։ Ըստ էության՝ տարածքներ խաղաղության դիմաց։
Lավ է, որ պարոն Սարգսյանը սա կրկին հաստատեց։
Բայց այստեղ երկու հարց է առաջ գալիս.
1. Ինչո՞ւ էին Սերժ Սարգսյանի թիմակիցները հեղափոխությունից հետո ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանին մեղադրում մի բանում, ինչը հենց իրենք էին պատրաստվում անել (տարածքների վերադարձ)։
2. Ի վերջո, ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին այժմ մեղադրում է տարածքներ հանձնելու, թե՞ չհանձնելու մեջ»:

«ՉԻ». Տեսնես, սրանք դիտմա՞մբ են անում, թե՞ իսկապես մտածողության խնդիր ունեն: Իսկականից չեն հասկանո՞ւմ «5+2+միջազգային երաշխիքներ+խաղաղություն» և «7+0՝ - Հադրութի շրջան, - Շուշի, - միջազգային երաշխիքներ, - բանակ + անորոշ իրավիճակ + նոր պատերազմի հավանականություն» բանաձևերի միջև տարբերությունը: Սրանք համեմատելի՞ բաներ են:

Սերժ Սարգսյանը մեր աչքի լույսը չի, բայց նա հաստատ չի պատրաստվել 2020թ. նոյեմբերի 10-ի պայմաններով համաձայնագիր ստորագրել: Հա, մանիպուլյացիաներ են արել, Ղարաբաղի հարցի պատրվակով իշխանության են եկել, հազար ու մի ղալաթ են արել, հա, հետո Սերժ Սարգսյանը հասկացել էր, որ ստատուս-քվոն երկար պահել հնարավոր չէ, ինչ-որ լուծման էր գնում: 

Եթե Նիկոլ Փաշինյանը գնար լուծման, օրինակ՝ ընդուներ Լավրովի պլանը, ո՞վ էր իրեն մեղադրելու նրա մեջ, ինչի մեջ հիմա են մեղադրում: Ոչ միայն չի ընդունել կարգավորման լավրովյան առաջարկները, դեռ մի բան էլ դրանք դավաճանական էր համարում: Իրար կողքի դրեք Լավրովի պլանն ու ձեր կապիտուլյացիան... 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1125 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ