...

Սրբադասման արժանի մարդը

Սրբադասման արժանի մարդը

Aravot.am-ը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հարցրել է. «Որ ասում եք՝ պարտվել ենք, բայց չենք ծնկել, էլ ծնկելը ո՞նց է լինում», վերջինս պատասխանել է. «Որ դու առանց կռվելու գնում ես, ծնկում ես: Իսկ մենք կռվել ենք մինչև վերջ, արել ենք մեզնից հնարավոր ամեն ինչ: Կռվել ենք Թուրքիայի, վարձկանների, մեզանից տասնապատիկ հարուստ և զինված ադրբեջանցիների հետ և չենք ծնկել ի սկզբանե, գնացել ասել՝ ինչ ուզում եք արեք, մենք հանձնվում ենք»: 

Դիտարկմանը, որ դա անխոհեմ քայլ է որակվում, որովհետև երբ ռեսուրսները չեք գնահատում՝ մենք ինչքանով կկարողանանք դրան դիմակայել, այդքան զոհ, կորուստ ենք ունենալու, դրա ի՞նչն է հպարտանալու բան՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Այդ գնահատման մեխանիզմը շատ վերացական է, այնպես չի, որ դու ունես 5 հատ փամփուշտ ինքը ունի 10 հատ, ակնհայտ է, որ ինքը ավելի շատ կարող է կրակի: Դա աշխարհաքաղաքական շատ ելևէջներից է կախված»:

«ՉԻ». Ընդհանրապես, ժամանակն է, որ Կաթողիկոս Գարեգին Բ.-ն Ալեն Սիմոնյանին սրբադասի: Կամ՝ Հայաստանյան թեմի առաջնորդ դարձնի: Որովհետև ոչ ոք Հայաստանում քրիստոնեության և հավատի տարածման համար այդքան գործ չի անում, որքան Ալեն Սիմոնյանը:

Ինքը հենց խոսում է, քեզանից անկախ սկսում ես աղոթել ու բացականչել. «Տե´ր աստված»: Աստծուց այլևս չես խնդրում, որ քեզ երջանիկ դարձնի, հարուստ սարքի, մեքենայիդ շիթը դզի-փչի, այլ ընդամենը՝ որ Ալեն Սիմոնյանը չխոսի: Ու Աստծու գործն էլ է հեշտանում, ծանրաբեռնվածությունը քչանում է:

Հզոր փաստարկ է. կռվով ենք պարտվել: Ավելի ճիշտ, չենք պարտվել: Այսքան զոհ ու տարածքային կորուստները եթե առանց կռվի ունենայինք, ուրեմն՝ պարտված կհամարվեինք: Իսկ այսպես, քանի որ կռվել ենք, սրա պարտությունը ո՞րն է: 

Գնանք, աղոթենք, մեզ միայն դա կփրկի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   778 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ