Մայիսի 9-ին Եռաբլուրում՝ զոհված կամավոր Սուրեն Բաբայանի մոր՝ Գալինա Բաբայանի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպը, որը տեսանկարահանել ու հրապարակել էր լրագրող Նանե Արզումանյանը, դեռ երկար կհիշվի:
Լուտանքների և վիրավորանքների այն հեղեղը, որը քոչարյանականները տեղացին Գալինա Բաբայանի հասցեին, ուղղակի վեր է բարոյականության մասին մեր պատկերացումներից: Նարեկ Մութաֆյան ու էս կարգի դեմքեր, որդեկորույս կնոջ մասին ինչ ասես, որ չէին գրել:
Մինչդեռ սգավոր կինը պատերազմի հերոս Կյաժի մայրն է: Հերոս, որը կռվել է մինչև վերջին շունչը և զոհվել նոյեմբերի 9-ին՝ Աղդամի հատվածում։
Ու նույն քոչարյանականները նաև սպառնալիքներ և վիրավորանքներ էին տեղացել Նանե Արզումանյանի հասցեին, որը պատերազմի մեկ այլ հերոս՝ Արտուշ Արզումանյանի քույրն է: Թե բա՝ գալիս ենք երկիր փրկելու: Մի հատ ձեզ փրկեք: