...

Ստոպ-կադր

Ստոպ-կադր

«Հյուսիս-հարավ» մայրուղուն հարակից հատվածն է` Շերամի և Տիչինա փողոցների խաչմերուկի մոտ։ Օրը ամենաքիչը մի քանի հարյուր մեքենա է անցնում, հետիոտները՝ չհաշված։ Առնվազն գուշակ պիտի լինել այս բաց դիտահորի մեջ չհայտնվելու համար։ Իսկ «Հյուսիս-հարավ» ծրագրի ճակատագրի անհայտության ֆոնին այս ճանապարհն ակտիվորեն շահագործվում է և՛ մեքենաների, և՛ հետիոտների կողմից, և այդ ամենով հանդերձ որևէ արգելանշան տեղադրված չէ։ Մնում է հուսալ, որ չինովնիկներից որևէ մեկը օրերից մի օր կարող է հայտնվել այդ ծուղակում, և գուցե թե այդ դեպքում վերևներում տեղեկանան հասարակ քաղաքացիների համար պատուհաս դարձած բաց դիտահորի մասին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   233 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ