...

Ստոպ-կադր. արժանի հակահարված

Ստոպ-կադր. արժանի հակահարված

Բարև ձեզ. ծանոթացեք Տաշիր-Պիցցայի ֆիրմային նոր ուտելիքին: Էն ո՞վ ասաց, թե սա աջարական խաչապուրի է: Աչքներիդ է երևում:

Երևանցիներից մեկը մեզ հայտնեց, որ Տաշիր-Պիցցայից 4 հատ աջարական խաչապուրի է պատվիրել: Առաքիչը բերել է պատվերը, քաղաքացին վճարել է, իսկ հետո արդեն տանը բացել, տեսել է՝ 4-ի փոխարեն 3 աջարական խաչապուրի է: 

Զանգահարել է Տաշիր-Պիցցա, թե բա էս ի՞նչ հաշիվ է, այնտեղ էլ պատասխանել են՝ առաջիկա օրերին (!!!) էն մեկն էլ կառաքեն, հիմա պատվերները շատ են, չեն հասցնում: Քաղաքացին էլ ասել է՝ առաջիկա օրերս ո՞րն է, ես հիմա եմ ուզում: Սրանք էլ դժկամությամբ պատասխանել են, թե մի բան կանեն, կուղարկեն: 

Եվ իսկապես, կես ժամ հետո բերել են պակասող կտորը: Քաղաքացին բացել է տուփը, ինքներդ եք տեսնում՝ աջարական խաչապուրու անվան տակ ինչ-որ խմորահաց են ուղարկել, որի կողքերն էլ ձվերի դեղնուց է շաղ տված: Տաշիր-Պիցցայի պատասխանն է. դե որ դուք՝ տենց, մենք էլ՝ այսպես:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   455 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ