Դրսում ոսկե աշուն է: Արևը ջերմացնում է մարդկանց սրտերը, ծառերի տերևների գույները պար են բռնել: Մայթերին աչքով են տալիս արևահամ մրգերը, որոնց անմահական բուրմունքին խառնվում է... կեղտաջրերի հոտը:
Սաղ սցենարը փչացրեց: Պայթած հերթական կոյուղին Զեյթունից մինչև Մոնումենտ իր հեղեղաջրերով մեզ վերադարձրեց դառը իրականություն: