Բա սրա համար ո՞վ է ներողություն խնդրելու, պրն Ավինյան: Գիտե՞ք՝ արդեն քանի օր է, Դավիթաշենի կամրջի մոտ դիտահորերն այս վիճակում են:
Պատկերացնո՞ւմ եք՝ մեքենա կամ հետիոտն ընկնի այս փոսերը, ինչ կլինի: Օրական տասնյակ հազարավոր մեքենաներ են այստեղով անցնում, ոնց ուզում է լինի, նրանց թվում պաշտոնյաներ կան, հաստատ քաղաքապետարանի աշխատակիցներ էլ, ոչ մեկի մտքով չի՞ անցնում ահազանգել, համապատասխան ծառայություններին տեղեկացնել, կարգադրել, որ դիտահորերը հնարավորինս արագ փակվեն:
Հասկացանք, որ խրված եք ներավագանիական գզվռտոցների մեջ, բայց մեկ-մեկ էլ պատուհանից դուրս նայեք: