Այսուհետ Հերացի փողոցի երրորդ շարքով երթևեկելու է միայն քաղաքային տրանսպորտը:
Պատկերացնում եք, չէ՞, թե սրանից հետո ինչ խցանումներ են լինելու առանց այդ էլ գերծանրաբեռնված այդ հատվածում: Մյասնիկյանից մինչև 9-րդ մասիվ է ձգվելու:
Կայանելու մասին էլ կարելի է մոռանալ: Հիմա շատ վարորդներ այլընտրանք չունեն, ստիպված գրավում են քաղաքի գազոններն ու մայթերը, ինչպես լուսանկարում է պատկերված: Կոնկրետ սա Րաֆֆու փողոցում է: Այսպիսի «գրավյալ» տարածքները քաղաքով մեկ են: