...

Ստոպ-կադր. Փոս փորողի վերջը գիտեք

Ստոպ-կադր. Փոս փորողի վերջը գիտեք

Չէ, սա սահմանամերձ գյուղ տանող ճանապարհ չի: Սա Երևանի կենտրոնն է: Բայց գեղական ճամփեքով:

Ժամանակին Նորքով անցնող երկաթգիծը ապամոնտաժեցին, փոխարենը քաղաքի կենտրոնը շրջանցող ճանապարհ կառուցեցին, որ տրանսպորտային ծանրաբեռնվածությունը մի թեթև թուլացնեն: 

Բայց հիմա այդ ճանապարհը իսկական աղետ ու պատուհաս է դարձել վարորդների համար: Մի հատ ճանապարհի վիճակը նայեք: Կողքից նայողը կմտածի, թե ճանապարհի կոնկրետ այս հատվածը ռմբակոծության է ենթարկվել: Վարորդները կամ պիտի մեքենաները ջարդուխուրդ անելով այս փոսերի վրայով անցնեն, կամ էլ մի հնարով այն շրջանցեն:

Բայց երկու դեպքում էլ երթևեկությունը խիստ դանդաղում է ու ահռելի, կիլոմետրանոց խցանումներ են առաջանում: 

Տիգրան Ավինյանին փոխանցեք, որ համաձայն ենք. թող թեկուզ Ալեն Սիմոնյանի եղբայրը վերանորոգի ճանապարհը: Գիտենք, որ դուք այս ճանապարհից չեք օգտվում, որովհետև որ խցանման մեջ ընկնեք, ուղեկցող ոստիկանական մեքենաները չեն կարող ճանապարհ բացել, բայց իմացեք, որ այս ճանապարհով անցնող վարորդները հաստատ ձեզ են հիշում: Քաղցր խոսքերով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   256 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ