Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որտեղ կոչ է արել իր քաղաքացիներին զգուշանալ ՀՀ սահմանային որոշ վայրեր այցելելուց։
Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ներառված վայրերն են՝
Տավուշի մարզի Վարագավանից արևելք՝ Հ37 ավտոճանապարհը,
Տավուշի մարզի Նավուր գյուղից արևելք՝ Հ36 ավտոճանապարհը,
Գեղարքունիքի մարզում Վարդենիսից արևելք,
Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ.
Ճանապարհորդությունը դեպի Ջերմուկ, Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով Հ42 և Հ43 ճանապարհներով:
Սյունիքի մարզ։
Ճանապարհորդությունը դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակում է արգելված մնալ։
«ՉԻ». Վայ, ձեր խիղճը կտրվի: Յանի տակն ի՞նչ մնաց: Գոնե մի տեղ դիտորդ դրեք, գնանք մի կտոր հաց ուտենք:
Մեծ հաշվով, ամերիկացիները հակառակորդի հնարավոր ագրեսիայի կոորդինատներն են «սլիվ» անում: Էլի գոհ ենք:
Իսկ մեր ամերիկացի զբոսաշրջիկները հիմա կարող են արխային Արագած լեռը բարձրանալ և էլ ավելի արխային Արարատ սարին նայել: