Թանկացումների դեմ ցույցերին մասնակցում էին 200 հոգի
Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ 17 կուսակցությունների կողմից իրեն հրաժարական պարտադրելու ցույցերը հանրային աջակցություն չստացան:
«ՉԻ». Այս տեմպով շարունակելու դեպքում Փաշինյանը շուտով ևս մեկ խոստովանություն կանի. «Մենք չէինք հաշվարկել, որ շատ հայաստանցիներ կողմ են իմ հրաժարականին, պարզապես չեն ցանկանում աջակցել 17-ին»: Մոտավորապես այնպես, ինչպես բացատրեց Թուրքիայի ներգրավվածության փաստը պատերազմին, որը չէին հաշվարկել:
Իմիջիայլոց, ցույցերով աջակցություն հաշվարկելու մեթոդը կարող է շատ սխալ լինել: Օրինակ՝ նույն Փաշինյանը ևս երկու կուսակցությունների հետ 2018 թվականի փետրվարին ցույցեր կազմակերպեց թանկացումների դեմ: Այդ ցույցերին մասնակցեց շատ ավելի քիչ մարդ, քան այսօր մասնակցում են իր հրաժարականը պահանջողների ցույցերին: Մոտավորապես 200 մարդ էլ չէր մասնակցում այդ ցույցերին: Հիմա ի՞նչ, Սերժ Սարգսյանը ենթադրեր, որ Հայաստանում 200 մա՞րդ է դեմ թանկացումներին:
Տառացիորեն երկու ամիս հետո նույն Փաշինյանն առանց «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների կազմակերպեց շարժում, որն ընդգրկեց հարյուր հազարավոր հայաստանցիների:
Փաշինյանը՝ որպես փորձառու քաղաքական գործիչ, ճիշտ կաներ հայտարարեր, որ 17-ի խմբավորո՛ւմը հավատ չի ներշնչում հանրության մոտ, այլ ոչ թե ասեր, թե իր հրաժարականի վերաբերյալ հանրային պահանջ չկա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: