...

Թանկացրեք, որ կրվեք

Թանկացրեք, որ կրվեք

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկել է փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում՝ ավելացնելով դատարան դիմելու պետական տուրքի չափը: Նախագծով առաջարկվում է պետական տուրքի գործող դրույքաչափերը ավելացնել միջինում մինչև 4 անգամ։ Արդյունքում դրամական պահանջի դեպքում Տուրքի նվազագույն արժեքը կազմում է 6,000 դրամ, որն էլ իր հերթին կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 9.77 %-ը:

«ՉԻ». Որ ասում ենք, քարից հաց շինող ժողովուրդ ենք, սա նկատի ունենք: Հարցն այն չէ, որ դատարան դիմելու պետական տուրքի չափը ավելանալու է մինչև 4 անգամ։ Խնդիրն այն է, որ սա արդեն որոշակի քաղաքականություն է դարձել. թանկացնել այն ամենը, ինչ հնարավոր է:

Ոչ ոք չի ասում, որ պետք չէ թանկացնել: Բայց ամեն ինչ իր տեղն ու ժամանակը պետք է ունենա: Պանդեմիայի և արտակարգ դրության այս պայմաններում, երբ մարդկանց սոցիալական վիճակը գնալով ծանրանում է, իշխանությունները, լրացուցիչ հարկեր դնելով ժողովրդի վրա, ոչ միայն էլ ավելի են ծանրացնում հանրության սոցիալական վիճակը, այլ նաև հենց իրենց են ծանր վիճակի մեջ դնում: Որովհետև անընդհատ հարկերն ու տուրքերը բարձրացնելով, իսկ փոխարենը ոչինչ չառաջարկելով կտրում ես հասարակության աջակցության այն ճյուղը, որի վրա նստած ես:

Մի՞թե հիմա տուրքեր ավելացնելու ժամանակն է: Ավելի կարևոր խնդիրներ չկա՞ն: Մի՞թե հնարավոր չէ համբերատար լինել, իրավիճակին սթափ մոտենալ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   762 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ