...

Թաքուն և հերոսաբար

Թաքուն և հերոսաբար

Մի շարք քաղաքական և հասարակական ուժերի մասնակցությամբ հավաքի ժամանակ «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանն իր ելույթում հայտարարել է, որ Ոսկեպարն ինքն է  ազատագրել, և քանի որ իշխանություններն իրեն չէին սիրում, հանրագիտարանում գրում էին. «Հայկական պաշտպանական ուժերը»։

ՉԻ.- Դեռ ինչե՜ր ենք իմանալու: Պարզվելու է, որ 1990-ական թվականների բոլոր հաղթանակները, տարածքային ձեռքբերումները, ամեն ինչ, արել են իշխանությունների կողմից չսիրված, մերժված անձինք, հիմնականում թաքուն:

Այսինքն, ում խելքին փչել է, գնացել է, տարածքներ է գրավել: Երբեմն էլ ինադու: Ոսկեպարից բռնած մինչև Շուշի ու Քելբաջար:

Բա հիմա ո՞ւմ եք սպասում: Ոնց որ թե հիմա էլ իշխանություններն այնքան էլ չեն սիրում ձեզ, գնացեք, նորից հողեր ազատագրեք, Ոսկեպարը պահեք, մտեք Շամխոր ու Գյանջա: Հայրենիքը ձեզ է սպասում: Կարող եք թաքուն անել, դրան էլ դեմ չենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2737 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ