...

Թարգեք Քոչարյան կարդալը. կարդացեք Վանո

Թարգեք Քոչարյան կարդալը. կարդացեք Վանո

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում մեջբերում է արել Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքից՝ նշելով.  «Քի Ուեսթ. խաղաղության համաձայնագիր, որը չստորագրվեց ենթագլխում հանդիպում ենք հետևյալ ինքնամերկացմանը»:

Մեջբերման մեջ գրված է. «Ես հասկանում էի Նախիջևանի հետ կապ ունենալու Ադրբեջանի ցանկությունը, բայց առաջարկեցի այլ տարբերակ քննարկել, իսկ եթե Հայաստանը Մեղրու շրջանով անցնող ու Ադրբեջանի երկու մասերը միացնող սուվերեն ճանապարհ տանք Ադրբեջանի՞ն»:

«ՉԻ». Ու սա այնպես են տարածում, կարծես գյուտ են արել: «Քշի Թուրքիա» սերիայից է: Որ Քոչարյանը Մեղրիի միջանցքի հարցը բանակցությունների մեջ էր մտցրել, դա հայտնի էր դեռ 1999 թվականից: 

Բայց հարցը դա չէ: Այնպիսի տպավորություն է, որ այս իշխանություններն իրենց ձախողումները, զիջումներն ու պարտությունները արդարացնելու համար հիմա նստած, հերթով կարդում են, թե Քոչարյանն ինչ է գրել, Սերժն ինչ է ասել, Լևոնը ինչ է զգուշացրել: Որ հերթական տարածքը զիջելիս մեջբերում անեն, ասեն՝ դե տեսեք, մենք ինչ անենք, հեսա, այ սենց բան են գրել ժամանակին: 

Այսինքն՝ ի՞նչ, դուք հիմա Քոչարյանի մտադրություննե՞րն եք կյանքի կոչում: Քոչարյանը հազար ու մի բան է ասել, բայց ձեզ ինչ-որ բա՞ն է պարտադրել: 

Երեկ Փաշինյանն էր ասում. դե, միջազգային հանրությունը մեր դեմ դուրս եկավ, մենք ի՞նչ մեղավոր ենք, հիմա Արփի Դավոյանն է մեջբերում անում Քոչարյանից: 

Եվ ընդհանրապես, ձեր ձախողումներն արդարացնելու համար ինչի՞ եք Քոչարյան կարդում ու մեջբերում: Կարդացեք Լեո, Վանո Սիրադեղյան, Լևոն Տեր-Պետրոսյան և այնտեղից էլ մեջբերումներ արեք, թե ձեր վարած քաղաքականությունը մեզ ուր է հասցնելու:   
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   974 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ