...

Տեղ հասանք

Տեղ հասանք

Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև իրենց բողոքի ձայնը բարձրացնող՝ անհետ կորած զինծառայողների ծնողները նամակ-խնդրագիր են փոխանցել ՌԴ իշխանություններին: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար, խորհրդական Անդրեյ Շանինի հետ հանդիպման մանրամասները լրագրողներին ու ներկաներին հայտնել է Եղիշե Զաքունցը, ում զարմիկը ևս անհետ կորածների թվում է. «Կարդաց նամակը և ասաց՝ այս նամակին հենց հիմա ընթացք են տալու իրենք, փոխանցվելու է դա դեսպանին, և այսօր արդեն մի քանի ժամվա ընթացքում նամակը, որ գրել ենք խնդրանքով Վլադիմիր Վլադիմիրովիչին և ՌԴ-ին, այսօր լինելու է Մոսկվայում, և իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն մեզ»:

«ՉԻ». Անհետ կորած զինծառայողների ծնողները իրենց զավակների հարցով ոչ թե Հայաստանի կամ Արցախի իշխանություններին են դիմում, այլ Ռուսաստանի: Ահա թե ուր ենք հասել: Այսինքն, մարդիկ համարում են, որ այս պահին իշխանություններ չկան: Որ լինեին, նրանց կդիմեին:

Դե, եթե այդպես է, ապա դոլարի կուրսը բարձրանում է, պետք է դիմել Ռուսաստանի Կենտրոնական բանկին, որ միջոցներ ձեռնարկի և դրամը կայունացնի:

Որպեսզի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի չեմպիոն դառնա, նորից պետք է ռուսներին դիմել, որ մի երկու լավ խաղացող մեզ տրամադրի: 

Ծնելիության աճ ապահովելու և մինչև եսիմ որ թիվը 5 միլիոն դառնալու համար... չէ, էս մեկը ռուսներին չենք տա: Ոչ մի դեպքում: Ինչ-ինչ, բայց կարմիր գծեր, տեղ-տեղ խնձորներ կան, որոնք չի կարելի հատել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   775 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ