...

Տեր-Պետրոսյանի «մեսիջը»

Տեր-Պետրոսյանի «մեսիջը»

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.
«Այս օրերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ է ստանում հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների կողմից: Հայցելով նրանց ներողամտությունը, հարկ ենք համարում նշել, որ կրքերի բորբոքման ներկա իրավիճակում, Նախագահ Տեր-Պետրոսյանը չի ցանկանում մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը: Որովհետև, եթե ՀՀ Առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն, չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը: Իսկ հիմա ամենևին դրա պահը չէ: Պահի հրամայականը Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է, որի համար պատասխանատու են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը»:

«ՉԻ». Այս օրերին ամբողջ քաղաքական դաշտը հարաբերություններ է պարզում, իրար դավաճան են հանում, գեներալ ու զինվորական է, որոնք պատերազմի տարբեր դրվագներ են ներկայացնում, ոմանք պետական գաղտնիքներ են բացահայտում, մարդ կա՝ սուտ պետական գաղտնիք է ասել, իշխանությունն ու ընդդիմությունը պատրաստվում են հաշվեհարդար տեսնել իրար նկատմամբ, իրար հերթ չտալով՝ ընդդիմությունը Արցախը փրկելու մասին է հայտարարում, իշխանավորները՝ ճանապարհային քարտեզների մասին... Եվ միայն Տեր-Պետրոսյանն է, որ ասում է՝ պահի հրամայականը Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է: Կարծես սառը ջուր լցնի իշխանության և ընդդիմության գլխին:

Իրականում, հենց այդպես էլ կա. Առաջին նախագահը սրանով ոչ թե պարզապես բացատրում է, թե ինչու չի ցանկանում խոսել, այլ նախատինքի խոսքեր է հղում իշխանությանը և ընդդիմությանը, որ վերջիններս իրավիճակը կայունացնելու ուղղությամբ ոչ միայն ոչինչ չեն ձեռնարկում, այլ նաև ավելի են սրում այն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2338 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ