...

Տեր-Պետրոսյանը՝ իշխանության և ընդդիմության միավորող գործոն

Տեր-Պետրոսյանը՝ իշխանության և ընդդիմության միավորող գործոն

ԵԿՄ վարչության փոխնախագահ Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ներկա իրավիճակին, ասել է.

«Միակ անձնավորությունը, որը կարող է կանխել այսօրվա այս ամեն ինչը, բանակցությունները շարունակել, կայունացնել երկրի վիճակը, Տեր-Պետրոսյանն է։ Հակառակ դեպքում, եթե մենք այսպես շարունակենք, ապա մեկ-երկու ամսվա մեջ Ադրբեջանը շարունակելու է տարածքները գրավել, մեր տղաներին գերի վերցնել։ Մեր կամավորական տղաները, զինվորները այսօր անպաշտպան են։ Ադրբեջանին ինչքան պետք եղավ՝ գրավելու են ու մեր տղաներին էլ գերի են վերցնելու ու գան առաջ։ Այնպես, ինչպես մենք էինք անում ժամանակին։ Դա կանխելու համար, կրկնում եմ, միակ ելքն այն է, որ Տեր-Պետրոսյանը հետ գա ու բանակցությունները վերցնի իր ձեռքը»:

«ՉԻ». Չգիտենք, Տեր-Պետրոսյանը կվերադառնա, թե ոչ, կկարողանա շտկել իրավիճակը, թե ոչ, բայց մի բան հաստատ է. այս պահի դրությամբ նա միավորող գործոն է օրվա իշխանությունների և ընդդիմության համար:

Հենց Տեր-Պետրոսյանի մասին նյութ է հրապարակվում, սոցցանցերում իշխանության և ընդդիմության կողմնակիցները մի կողմ են դնում իրենց տարաձայնություններն ու միավորվում Առաջին նախագահի դեմ:

Ընդդիմության աջակիցները գրում են, որ սաղ Լևոնն էր մեղավոր, որ Գյանջան չգրավեց ու հողերն էլ ուզում էր հանձնել, իշխանության կողմնակիցներն էլ ասում են՝ սաղ Լևոնն էր մեղավոր, որ Գյանջան չգրավեց ու վախտին հարցը չլուծեց, հողերն էլ չհանձնեց, թողեց խեղճ Նիկոլի վրա: 

Այ, այստեղ է երևում, որ իշխանությունն ու ընդդիմությունը իրար լավ գտել են ու իրար արժեն: Թող իրար «ջան» ասեն, «ջան» լսեն: Տեր-Պետրոսյանը սրանց հետ ի՞նչ գլուխ դնի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2121 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ