...

Տեսել ենք Ձեր մերկությունը

Տեսել ենք Ձեր մերկությունը

«Չեմ կասկածում, որ մենք միասնաբար կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները և կառուցել Հարավային Կովկասի ամենակազմակերպված, պաշտպանված և ժամանակակից պետությունը»։

Հայտարարության հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է:

«ՉԻ». Ինչպես կասեր Գալուստ Սահակյանը՝ մենք տեսել ենք ձեր մերկությունը, բայց չենք գայթակղվել:

10 տարի ամենակազմակերպված պետություն կառուցեցիք, բոլորս տեսանք, թե ինչ շինանյութ օգտագործեցիք նրա կառուցման համար և ի վերջո ինչ «սառայ» կառուցեցիք:

Ամենակազմակերպվածը ո՞րն է, գուցե այն, որ Ձեր քաղաքական հակառակորդները հերթով սպանվում են, իսկ Դուք ցինիկ և ծիծաղը հազիվ զսպող հայացքով ներկայանում եք թաղման արարողություններին:

Ամենակազմակերպվածը ո՞րն է, գուցե այն, որ երկրի ամբողջ հարստությունը վերցնում եք Ձեր ձեռքը, իսկ այնուհետև անմեղսունակ կերպով պատասխանում, թե Դուք կապ չունեք, պարզապես Ձեր տղաները տաղանդավոր գործարարներ են:

Ամենակազմակերպվածը ո՞րն է, գուցե մի փաթեթով երկրի հարստությունը օտարին հանձնելը:

Ամենակազմակերպվածը ո՞րն է, գուցե ընտրությունները կեղծելու Ձեր մեթոդը, որ առավելություն ուներ Ձեր ժառանգորդի ընտրակաշառք բաժանելու մեթոդի հանդեպ:

Ամենակազմակերպվածը ո՞րն է, գուցե բնիկ երևանցիներին ունեզրկելը, տեղում բիզնես կայսրություն հիմնելը և ջհանդամը, թե հետո Հայաստանը ՄԻԵԴ վճիռների արդյունքում ստիպված է միլիոնավոր դոլարներ վճարել իր աղքատիկ բյուջեից:

Ամենակազմակերպվածը ո՞րն է, գուցե «Կոլցո» օպերացիայի իրականացումն է Երևանի Անկախության հրապարակում:

Ամենակազմակերպվածը ո՞րն է, գուցե մաքսայինի պետ Արմեն Ավետիսյանի մաքսային տեռորը և նրա ապօրինի հարստացումը:

Ամենակազմակերպվածը ո՞րն է, գուցե այն, որ Ձեր պաշտպանության նախարարն ու ԱԱԾ տնօրենը փաթեթով դարձել են օտար պետության քաղաքացի:

Բայց ամենակազմակերպվածը թերևս այն է, որ սահմանի երկայնքով տուշոնկաների դատարկ տարաներ էիք կախել, փոխարենը դա Աֆրիկայում սաֆարի անելու և «Սիստեմայում» փայաբաժին ունենալու հնարավորություն էր ընձեռել:

Եվ վերջապես, այդպես էլ չհասկացաք, որ հանրությունը ցանկանում է կառուցել ոչ թե կազմակերպված, այլ ժողովրդավար պետություն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1012 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ