Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը մեկուսարանից անդրադառնալով Հայաստանի քաղաքական դաշտին, ասել է. «Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է»:
«ՉԻ». Մենք պատրաստ ենք հավատալ, որ Քոչարյանը միայնակ, մի ատրճանակով ազատագրել է Շուշին, բայց չենք հավատա, թե գիտի «լանդշաֆտ» բառի իմաստը: Այսինքն, իր անունից հրապարակված տեքստը բոլորովին այլ մարդիկ են գրել:
Բայց որ Քոչարյանը խոսում է իշխանամետ լրատվամիջոցներից, այդ մեկը սպանում է: Այսօր մեդիադաշտի 90 տոկոսը, գրեթե բոլոր հեռուստաընկերությունները իր գրպանում տեղավորած, մեկ է՝ ուշքը ու միտքը մնացած 10 տոկոսն է: Ու սա դեռ ընդդիմություն համարվող, կալանավայրում գտնվող Ռ. Քոչարյանն է:
Իսկ հիմա պատկերացրեք լրատվական դաշտի պատկերը, երբ Քոչարյանն էր ղեկավարում Հայաստանը: 99 տոկոսը հլու-հնազանդ սպասարկում էր նրան, ում ուզում՝ փակում էր, ում ուզում՝ բացում էր, էլ չենք ասում, թե նրան չենթարկվող լրատվամիջոցները ինչ հալածանքների էին ենթարկվում:
Հանգիստ նստի տեղդ: