...

Տղա լիներ, հաշիվ պահանջեինք

Տղա լիներ, հաշիվ պահանջեինք

Փաստաբան Հայկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի ֆեյք գրառում, ըստ որի, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, թե «Ղարաբաղը կմնա Ադրբեջանի կազմում, իսկ ղարաբաղցիները կստանան կենսագործունեության երաշխիք: Ահա սա է մեր դիրքորոշումը», իսկ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եվ իսկապես, ինչի՞ պիտի մերը լինեն Ադրբեջանի յոթ շրջանները, մերը թողած, ուզում ենք տեր լինել ուրիշին»: 

Ու այս առթիվ փաստաբանը մեկնաբանություն է թողել. «Ալիևը օդում չի ասում Զանգեզուրի միջանցք: Բնականաբար Նիկոլը պետք է հերքի. 2020թ սցենարի նման են խաղարկելու»:

«ՉԻ». Չէ, բայց դուք մի հատ տեսեք, թե էս հավի ուղեղավորները ինչ են անում. պատերազմի ու դրանից հետո հնարավոր զարգացումների պատասխանատվությունը փորձում են Տեր-Պետրոսյանի վրա բարդել: Առաջին նախագահին վերագրում են խոսքեր, որը նա չի ասել, հետո դա կպցնում են Նիկոլ Փաշինյանի՝ չգիտենք երբ և ոնց ասած խոսքերին, ու դա տարածում, իբր նայեք՝ ոնց են պասերով Ղարաբաղն ու Զանգեզուրը ծախում: 

Մենք սրան բանի տեղ չէինք դնի, եթե փաստաբանի արտոնագիր չունենար: Մեզ հետաքրքիր է՝ սրան ո՞վ է փաստաբանի արտոնագիր տվել: Նման տգիտությամբ ո՞ւմ շահերը պետք է պաշտպանի, եթե էթիկայի, պատասխանատվության մասին պատկերացնում չունի: 

Բա չբռնե՞ս վզից, ասես՝ դե մի հատ տղավարի պատասխան տուր տարածածդ զառանցանքների համար: Տղավարի... ախր ո՞ւր ա սրանց մեջ տղամարդկություն, սրանք ի՞նչ գիտեն՝ ինչ բան է արժանապատվությունը: Դրա համար էլ ֆեյքերով են իրենց զառանցանքները տարածում: Իր գրածի տակ բազմաթիվ օգտատերեր թքում են երեսին, ասում՝ գրածիդ աղբյուր ցույց տուր, մի հատ ծպտուն չի հանել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1992 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ