...

Տոնը հարամեցին

Տոնը հարամեցին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող medianews.site կայքը գրել է. «Ինչպես արդեն հայտնի դարձավ, ԼՂ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ մինչև 2024-ի հունվարի 1-ը պետական համակարգը լուծարելու մասին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Ինչու՞ հենց հունվարի 1-ը։ Հունվարի 1-ը ընտրվել է հատուկ ու շատ պարզ պատճառով։ Որպեսզի այդ թվում նաև հունվարի 1-ը սուգ սարքեն հայ ազգի համար։ Որպեսզի երբ անգամ երեխաները Ամանորին փորձեն ուրախանալ, բոլորին սաստեն ու հիշեցնեն, որ պետք է սգալ, քանզի հենց այդ օրը դադարեց գոյություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը։ Ու ինչպես միշտ կասեն, որ Փաշինյանն է մեղավոր, որ բոլոր տոները սուգ սարքեց։

Հուսանք, սա Ռուսաստանի շահերը սպասարկող ԼՂ իշխանության վերջին վատությունն էր հայ ազգին»:

«ՉԻ». Մեզ թվում էր, թե սրանք արդեն հատել են բոլոր սահմանները, մեզ չեն կարող զարմացնել, բայց չէ, ախպեր ջան, դեռ տեղ ունեն:

Փաստորեն, Ղարաբաղի իշխանությունների կողմից Արցախը լուծարելու որոշման մեջ այս իշխանություններին տխրեցրել է ոչ թե Արցախը վերջնականապես կորցնելու փաստը, այլ որ այն լուծարվելու է հունվարի 1-ին: Մի հատ նայեք, էլի, թե սրանց դարդը որն է:

Այսինքն՝ ծանր են տանում, որ Նոր տարին հարամվելու է, խոզի բդի կտորը լավ չի ծամվելու, ուտելիքներից տրաքվող սեղաններից սելֆի չեն անելու: 

Դարդոտվել են կառավարությունում, այսպիսի ծանր հարված ԼՂ իշխանություններից չէին սպասում: Թեթև տարեք, լավ, սենց ողբերգություններ ե՞ք մարսել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   610 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ