...

Թուրքիայի հովանավորյալներին ամենամեծ հարվածն է հասցվել

Թուրքիայի հովանավորյալներին ամենամեծ հարվածն է հասցվել

Իդլիբի նահանգում ռուսական ավիահարվածների արդյունքում սպանվել է ավելի քան 50 գրոհային, որոնց հովանավորում էր Թուրքիան: Եվս տասնյակները վիրավորվել են: Հարվածը կարող է վտանգել հրադադարը Իդլիբում, որը կնքվել էր այս տարվա մարտին Ռուսաստանի և Թուրքիայի միջամտության արդյունքում, որոնք պաշտպանում են հակամարտող կողմերին:

Հարվածը հասցվել է Ֆայլակ աշ-Շամ խմբավորման ճամբարին, որը գտնվում է Թուրքիայի սահմանի անմիջական հարևանությամբ:

Աղբյուրը նշում է, որ շատ վիրավորներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, և սպանվածների թիվը կաճի:

Ավիահարվածը ամենամահացուն է սկսած այն պահից, երբ կնքվեց հրադադարը, որի համաձայն սիրիական բանակը դադարեցրեց հարձակումը տարածաշրջանում: Իդլիբ նահանգը դարձել է ահաբեկիչների հենարան: Միայն այդ նահանգից փախստական են դարձել ավելի քան մեկ միլիոն մարդ: Մինչ այս հարվածը, ըստ էության, հրադադարը պահպանվում էր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1265 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ