...

Թոզ ու դուման են անում

Թոզ ու դուման են անում

Այն, որ ասֆալտապատման աշխատանքները հիմնականում փող լվանալու աղբյուր են դառնում բազմաթիվ չինովնիկների ու պետական կառույցների համար, այլևս գաղտնիք չէ: Բայց, որ վերջիններս սկսում են բացեիբաց թոզ փչել մարդկանց աչքերին, ակնհայտ է դառնում, երբ նոր ասֆալտապատած փողոցները կրկին ասֆալտապատվում են:
 
«ՉԻ» խմբագրություն ահազանգած Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի բնակիչները բողոքում են, որ երկու ամիս առաջ ասֆալտապատած իրենց փողոցը կրկին ասֆալտապատում են: «Մեզ՝ բնակիչներիս համար անհամար դժվարություններ են ստեղծվել, հնարավոր չէ անարգել անցուդարձ անելը: Ո՞ւր են նայում քաղաքային իշխանությունները, էսքան էլ անտարբերության մատնված երկիր կլինի: Ախր հսկայական գումարներ են ծախսվել, հիմա նոր ասֆալտը քանդել ու նորից ասֆալտապատելը ի՞նչ տրամաբանության շրջանակներում է»,- դժգոհում են էջմիածինցիները:

Տրամաբանություն, թե՞ անտրամաբանություն, այլ հարց է, կարևորը պատկան մարմինները իմիտացիա են ստեղծում, թե գործ են անում: Ավելին՝ նման իրավիճակի կարելի է ականատես լինել նաև քաղաքի Նալբանդյան փողոցում: 

Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Էջմիածնի քաղաքապետարանից: Մամուլի պատասխանատուի բջջայինին ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան:

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   650 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ